ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 12-Ա
«ԼՈՒՍԱՍՏՂ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնության «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության Չուվաշիայի տարածաշրջանային մասնաճյուղի կողմից Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք Լեռնային Ղարաբաղից տեղահանված հաշմանդամություն ունեցող անձանց և սոցիալապես անապահով ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով «Լուսաստղ» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (136 տեղ, 1,188 կգ ընդհանուր քաշով, 102,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, ԵՏՄ-ի բեռ) ներմուծման ծրագիրը:
2. «Լուսաստղ» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
10.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 12-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ԼՈՒՍԱՍՏՂ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
NN ը/կ |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Քաշը (կգ) |
1. |
Անկողնային հավաքածու |
լրակազմ |
200 |
264 |
2. |
Ծածկոց |
հատ |
200 |
240 |
3. |
Բարձ |
հատ |
400 |
360 |
4. |
Կանացի նոր կոշիկներ |
զույգ |
200 |
224 |
5. |
Զուգագուլպա |
հատ |
4,000 |
100 |
Ընդհանուր՝ 136 տեղ, 1,188 կգ Ընդհանուր արժեք՝ 102,000 ռուսական ռուբլի |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
10.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |