ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2023 թ. N 98-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին և «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան՝ ավագանին որոշում է`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում օրենքով սահմանված տեղական տուրքերի 2024 թվականի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում օրենքով սահմանված տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը և արտոնությունները՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը համայնքի գյուղական բնակավայրերում հաշվարկել 0.5, Ջերմուկ քաղաքում՝ 075 գործակիցների կիրառմամբ, բացառությամբ «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի, որոնց պարագայում դրույքաչափերը հաշվարկել հետևյալ սկզբունքով՝
1) օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով և 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դրույքաչափերի նկատմամբ գործակից չկիրառել
2) օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ», «դ» ենթակետով և 1․1–ին կետով սահմանված դրույքաչափերի նկատմամբ կիրառել 0,3 գործակիցը։
3․1․ Սահմանել, որ անկախ սույն որոշման 3-րդ կետում նշված գործակիցների կիրառությունից՝ շինարարության թույլտվության ժամկետները շինարարության թույլտվությամբ սահմանված՝ շինարարության ժամկետի մինչև 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով առաջին անգամ երկարաձգելու դեպքում օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1․1-ին կետով սահմանված տեղական տուրքի դրույքաչափը հաշվարկվում է 0․5 գործակցի կիրառմամբ։ Շինարարության թույլտվության ժամկետների հաջորդ երկարաձգումների դեպքում (անկախ երկարաձգվող ժամկետների տևողությունից) շինարարության թույլտվության երկարաձգման համար տեղական տուրքը հաշվարկվում է օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1․1-ին կետի հիման վրա ավագանու կողմից սահմանված դրույքաչափերով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:
Կողմ -11
ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -1
ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ |
ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ |
2023 թ. դեկտեմբերի 27 ք. Ջերմուկ |
ՀՀ Վայոց ձոր մարզի Ջերմուկ համայնքի |
ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2024 թվական: