Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-178-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.11.26/69(659) Հոդ.1213
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.10.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի հոկտեմբերի 22-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 15.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«15.5. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով

ուղևորափոխադրումների կազմակերպման համար՝

- անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի

մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման

համար` տարեկան

 

 

 

 

բազային տուրքի 25-ապատիկի չափով

- անհատ ձեռնարկատերերի կողմից մեկից ավելի

ավտոմոբիլներով և կազմակերպությունների կողմից

(անկախ ավտոմոբիլների քանակից) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման

համար` տարեկան

 

 

 

 

բազային տուրքի 200-ապատիկի չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 17

Երևան

ՀՕ-178-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան