Գլխավոր տեղեկություն
Համար
N 2206-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 18.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2023 թվականի N 2206-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 1282-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-իուղղ. ՀՕ-196 օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.6» ենթակետը, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 6-ի ՀՕ-25-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետը և 3-րդ հոդվածի 1-ին կետը և համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 2018 թվականի ապրիլի 7-ի ՀՕ-180-Ն օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի «Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամություն ունեցող անձանց), եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին, բժիշկներին շնորհվող դրամական մրցանակների չափերն ու շնորհման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի N 462 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1282-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

18.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2206-Ն որոշման

 

«ՕԼԻՄՊԻԱԿԱՆ, ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ (ՆԱԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՍԱՄԲՈ ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿԻ, ՈՒՇՈՒ ԵՎ ՇԱԽՄԱՏ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ) ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ), ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ, ԵՎՐՈՊԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅՈՒՄ, ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ, ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ՝ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ (ԱՎԱԳ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ՈՒ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 462 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի «դ. 6» ենթակետը և միջազգային խոշոր մարզական միջոցառումներին Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի հաջող մասնակցությունն ապահովելու, բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամություն ունեցող անձանց), եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում, Ռազմական սպորտի միջազգային խորհրդի՝ զինվորականների համաշխարհային խաղերում, զինվորականների աշխարհի առաջնություններում, զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային խաղերում և զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց աշխարհի առաջնություններում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին, բժիշկներին շնորհվող դրամական մրցանակների չափերը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամություն ունեցող անձանց), եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում, Ռազմական սպորտի միջազգային խորհրդի՝ զինվորականների համաշխարհային խաղերում, զինվորականների աշխարհի առաջնություններում, զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային խաղերում և զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց աշխարհի առաջնություններում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին, բժիշկներին դրամական մրցանակների շնորհման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված դրամական մրցանակները շնորհել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Օլիմպիական պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին» N 462 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

նոյեմբերի 5-ի N 1282-Ն որոշման

 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ, ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ (ՆԱԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՍԱՄԲՈ ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿԻ, ՈՒՇՈՒ ԵՎ ՇԱԽՄԱՏ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ) ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ), ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ, ԵՎՐՈՊԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅՈՒՄ, ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ, ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ՝ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ (ԱՎԱԳ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

1. ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

 

(հազ. դրամ)

Մարզիկները

Ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչները և մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները

Հավաքական թիմերի երկրորդ մարզիչները և մեծահասակների ՀՀ հավաքական թիմերի բժիշկները

1) ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ

1-ին տեղ՝ 25000.0

2-դ տեղ՝ 20000.0

3-րդ տեղ՝ 15000.0

12500.0

10000.0

7500.0

5000.0

4000.0

3000.0

2) ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

1-ին տեղ՝ 20000.0

2-րդ տեղ՝ 15000.0

3-րդ տեղ՝ 10000.0

10000.0

7500.0

5000.0

4000.0

3000.0

2000.0

3) ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ՝ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԵՐ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 10000.0

5000.0

Հավաքական թիմերի երկրորդ մարզիչներ - 2000.0

ՀՀ մեծահասակների հավաքական թիմերի բժիշկներ - 1000.0

2-րդ տեղ՝ 7000.0

3500.0

Հավաքական թիմերի երկրորդ մարզիչներ - 1400.0

ՀՀ մեծահասակների հավաքական թիմերի բժիշկներ - 700.0

3-րդ տեղ՝ 4000.0

2000.0

Հավաքական թիմերի երկրորդ մարզիչներ - 800.0

ՀՀ մեծահասակների հավաքական թիմերի բժիշկներ - 400.0

4) ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ

(եվրոպական խաղերը նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերում)

1-ին տեղ՝ 6000.0

3000.0

Հավաքական թիմերի երկրորդ մարզիչներ - 1200.0

ՀՀ մեծահասակների հավաքական թիմերի բժիշկներ - 600.0

2-րդ տեղ՝ 3600.0

1800.0

Հավաքական թիմերի երկրորդ մարզիչներ - 720.0

ՀՀ մեծահասակների հավաքական թիմերի բժիշկներ - 360.0

3-րդ տեղ՝ 2400.0

1200.0

Հավաքական թիմերի երկրորդ մարզիչներ - 480.0

ՀՀ մեծահասակների հավաքական թիմերի բժիշկներ - 240.0

5) ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ ԵՎ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

1-ին տեղ՝ 2500.0

2-րդ տեղ՝ 2000.0

3-րդ տեղ՝ 1500.0

1250.0

1000.0

750.0

500.0

400.0

300.0

6) ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ

(համաշխարհային ունիվերսիադան նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերում)

1-ին տեղ՝ 3000.0

2-րդ տեղ՝ 1600.0

3-րդ տեղ՝ 1200.0

1500.0

800.0

600.0

600.0

320.0

240.0

7) ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 1600.0

2-րդ տեղ՝ 1200.0

3-րդ տեղ՝ 800.0

800.0

600.0

400.0

320.0

240.0

160.0

8) ԵՎՐՈՊԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

1-ին տեղ՝ 500.0

2-րդ տեղ՝ 300.0

3-րդ տեղ՝ 200.0

250.0

150.0

100.0

100.0

60.0

40.0

9) ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 500.0

2-րդ տեղ՝ 300.0

3-րդ տեղ՝ 200.0

250.0

150.0

100.0

100.0

60.0

40.0

10) ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 400.0

2-րդ տեղ՝ 300.0

3-րդ տեղ՝ 200.0

200.0

150.0

100.0

80.0

60.0

40.0

 

2. ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ՝ ՍԱՄԲՈ ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿԻ, ՈՒՇՈՒ, ՇԱԽՄԱՏ

 

Մարզիկները

Ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչները և մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները

Հավաքական թիմերի երկրորդ մարզիչները և մեծահասակների ՀՀ հավաքական թիմերի բժիշկները

1) ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ  

1-ին տեղ՝ 2000.0

2-րդ տեղ՝ 1500.0

3-րդ տեղ՝ 1000.0

1000.0

750.0

500.0

400.0

300.0

200.0

2) ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 1200.0

2-րդ տեղ՝ 1000.0

3-րդ տեղ՝ 600.0

600.0

500.0

300.0

240.0

200.0

120.0

3) ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 800.0

2-րդ տեղ՝ 600.0

3-րդ տեղ՝ 400.0

400.0

300.0

200.0

160.0

120.0

80.0

4) ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 600.0

2-րդ տեղ՝ 400.0

3-րդ տեղ՝ 200.0

300.0

200.0

100.0

120.0

80.0

40.0

5) ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 300.0

2-րդ տեղ՝ 200.0

3-րդ տեղ՝ 100.0

150.0

100.0

50.0

60.0

40.0

20.0

6) ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 200.0

2-րդ տեղ՝ 150.0

3-րդ տեղ՝ 100.0

100.0

75.0

50.0

40.0

30.0

20.0

 

3. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՊՈՐՏՈՒՄ ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԵՎ ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

 

Մարզիկները

Ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչները և մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները

Հավաքական թիմերի երկրորդ մարզիչները և մեծահասակների ՀՀ հավաքական թիմերի բժիշկները

1) ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐ  

1-ին տեղ՝ 10000.0

2-րդ տեղ՝ 7000.0

3-րդ տեղ՝ 4000.0

5000.0

3500.0

2000.0

2000.0

1400.0

800.0

2) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԽՈՒԼԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐ, ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ՝ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԵՐ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 4000.0

2-րդ տեղ՝ 3000.0

3-րդ տեղ՝ 2000.0

2000.0

1500.0

1000.0

800.0

600.0

400.0

3) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԽՈՒԼԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 2000.0

2-րդ տեղ՝ 1000.0

3-րդ տեղ՝ 600.0

1000.0

500.0

300.0

400.0

200.0

120.0

4) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԽՈՒԼԵՐԻ

ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 1500.0

2-րդ տեղ՝ 1000.0

3-րդ տեղ՝ 600.0

750.0

500.0

300.0

300.0

200.0

120.0

5) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԽՈՒԼԵՐԻ

ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 1000.0

2-րդ տեղ՝ 600.0

3-րդ տեղ՝ 400.0

500.0

300.0

200.0

200.0

120.0

80.0

6) ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 500.0

2-րդ տեղ՝ 300.0

3-րդ տեղ՝ 200.0

250.0

150.0

100.0

100.0

60.0

40.0

7) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԽՈՒԼԵՐԻ

ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 300.0

2-րդ տեղ՝ 200.0

3-րդ տեղ՝ 150.0

150.0

100.0

75.0

60.0

40.0

30.0

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

նոյեմբերի 5-ի N 1282-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ, ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ (ՆԱԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՍԱՄԲՈ ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿԻ, ՈՒՇՈՒ ԵՎ ՇԱԽՄԱՏ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ) ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ), ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ, ԵՎՐՈՊԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅՈՒՄ, ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ, ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ՝ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ (ԱՎԱԳ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, նրանց մարզիչներին, բժիշկներին դրամական մրցանակների շնորհման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Հիմք ընդունելով մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից հաստատված օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի, Եվրոպայի առաջնությունների (նաև հաշմանդամություն ունեցող անձանց), եվրոպական խաղերի, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնի, համաշխարհային ունիվերսիադայի, շախմատի համաշխարհային օլիմպիադայի, շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայի և Ռազմական սպորտի միջազգային խորհրդի՝ զինվորականների համաշխարհային խաղերի, զինվորականների աշխարհի առաջնությունների, զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային խաղերի և զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց աշխարհի առաջնությունների արդյունքները՝ մրցումներում մրցանակային տեղեր գրաված մարզիկները՝ առնվազն մեկ հաղթանակ ունենալու դեպքում, ազգային հավաքական թիմերի մարզիչները, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները, բժիշկները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով պարգևատրվում են սույն որոշման N 1 հավելվածով սահմանված դրամական մրցանակների չափերին համապատասխան: Անձնական մարզիչները, հավաքական թիմերի մարզիչները և բժիշկները պարգևատրվում են միայն մարզիկի պարգևատրման դեպքում:

3. Դրամական մրցանակները մարզիկներին, ազգային հավաքական թիմերի մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, բժիշկներին տրվում են մարզիկի ցուցաբերած յուրաքանչյուր արդյունքի համար:»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան