ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1276-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Մեծանուն քանդակագործ, արձանագործ, տարածական գեղանկարչության հիմնադիր, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը 2024 թվականին նշելու նպատակով ստեղծել նկարիչ-արձանագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` 3-ամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1276-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՆԿԱՐԻՉ-ԱՐՁԱՆԱԳՈՐԾ, ԽՍՀՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱԿԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Արայիկ Հարությունյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ժաննա Անդրեասյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար |
Ալֆրեդ Քոչարյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ |
Վահան Կոստանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Դավիթ Կնյազյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար |
Արայիկ Եսայան |
- ՀՀ ֆինանսների նախարարության սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության պետ |
Վանյա Աթյան |
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական |
Լևոն Հովհաննիսյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Աննա Ասատրյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Արվեստի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |
Գոհար Մամիկոնյան |
- Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Մարինա Հակոբյան |
- «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |
Սուրեն Սաֆարյան |
- «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Լալա Քոչար |
- Երվանդ Քոչարի որդու՝ Հայկազ Քոչարի կինը (համաձայնությամբ) |
Կարինե Քոչար |
- «Երվանդ Քոչարի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
18.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.03.2024, N 280-Ա | 29.03.2024, N 1276-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|