ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«12» ՀՈՒԼԻՍԻ 2021 թվական, N 66-Ն
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Տնտեսական հարաբերություններ բնագավառի ճանապարհային տրանսպորտ բաժնի ծախսերն ավելացնել 10901.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 5113 - 9401.0 հազ. դրամ, հոդված 4251 -1500.0 հազ. դրամ), նույն բնագավառի տրանսպորտի գծով հետազոտական և նախագծային աշխատանքների ծախսերը պակասեցնել 1074.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 8, դաս 5, ծրագիր 51, հ/հ 900262121305, հոդված 5134), ոռոգում բաժնի ծախսերն ավելացնել 7530.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 2, դաս 4, ծրագիր 51, հ/հ 900262000905, հոդված 5113 - 7190.0 հազ. դրամ, հոդված 4251 - 300.0 հազ. դրամ), (բաժին 04, խումբ 8, դաս 2, ծրագիր 51, հոդված 5134 - 40.0 հազ. դրամ)։
1.2 Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն բնագավառի բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) բաժնի ծախսերն ավելացնել 4624.3 հազ. դրամով (բաժին 06, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121222, հոդված 5113), նույն բնագավառի հետազոտական և նախագծային աշխատանքների ծախսերը պակասեցնել 304.3 հազ. դրամով (բաժին 06, խումբ 5, դաս 5, ծրագիր 51, հ/հ 900262121339, հոդված 5134), ջրամատակարարում բաժնի ծախսերը պակասեցնել 6057.0 հազ. դրամով (բաժին 06, խումբ 3, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262000509, հոդված 5113 - 6257.0 հազ. դրամով, հոդված 4251-ով նախատեսված ծախսերն ավելացնել 200.0 հազ. դրամով), հետազոտական և նախագծային աշխատանքների ծախսերը պակասեցնել 93310 հազ. դրամով (բաժին 06, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121339, հոդված 5134)։
1.3 Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի հեռուստառոդիոհաղորդումներ բաժնի ծախսերն ավելացնել 400.0 հազ. դրամով (բաժին 08, խումբ 3, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121206, հոդված 4234)։
1.4 Համայնքի բյուջե մուտքագրվող այլ կատեգորիաներում չդասակարգված կապիտալ տրանսֆերտների գծով եկամուտներ՝ նվիրատվության, ժառանգության իրավունքով ֆիզիկական անձանցից և կազմակերպություններից համայնքին, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից և դրամական միջոցներից կապիտալ ծախսերի իրականացման համար համայնքի բյուջե ստացված մուտքեր՝ տրամադրված ներքին աղբյուրներից, մուտքերի պլան նախատեսել 12687.0 հազ. դրամ (հ/հ 900265143157)։
1 .5 Ալավերդի համայնքի 2021 թվականի պահուստային ֆոնդը պակասեցնել 2400.0 հազ. դրամով։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ավագանու անդամներ՝
ԿՈՂՄ |
ԴԵՄ |
ՁԵՌՆՊԱՀ |
1. |
Արթուր Դավթյան |
|
||
2. |
Արմեն Կարապետյան | |||
3. |
Սեյրան Հովհաննիսյան | |||
4. |
Հարություն Ձավարյան | |||
5. |
Լաուրա Մելիքսեթյան | |||
6. |
Ալիկ Նասիբյան | |||
7. |
Սվետլանա Պետրոսյան |
--- | ||
8. |
Վալերի Վարոսյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Ս.Գ. ԽԵՉՈՒՄՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 սեպտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|