ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«14» նոյեմբերի 2023 թվականի N 220-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 33-րդ հոդվածի 4-րդ մասերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 266-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 1-ին կետի 1-ին ենթակետի «6 286 410 900 (վեց միլիարդ երկու հարյուր ութսունվեց միլիոն չորս հարյուր տաս հազար ինը հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «6 395 410 900 (վեց միլիարդ երեք հարյուր իննսունհինգ միլիոն չորս հարյուր տաս հազար ինը հարյուր)» թվով և բառերով,
2) 1-ին կետի 2-րդ ենթակետի «6 858 170 400 (վեց միլիարդ ութ հարյուր հիսունութ միլիոն հարյուր յոթանասուն հազար չորս հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «6 967 170 400 (վեց միլիարդ ինը հարյուր վաթսունյոթ միլիոն հարյուր յոթանասուն հազար չորս հարյուր)» թվով և բառերով:
2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 հավելվածների:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ կատարել համապատասխան փոփոխությունները՝ օրենքով սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ (25) |
Դեմ (0) |
Ձեռնպահ (0) |
Վ. Սամսոնյան Գ. Մելիքյան Լ. Սանոյան Մ. Սահակյան Տ. Հովհաննիսյան Ն. Պողոսյան Գ. Պասկևիչյան Խ. Վարաժյան Ս. Հովհաննիսյան Հ. Ասատրյան Ս. Խուբեսարյան Ա. Բեյբուտյան Հ. Նիկողոսյան Զ. Միքայելյան Ե. Խանամիրյան Շ. Արամյան Լ. Մուրադյան Հ. Ստեփանյան Վ. Հակոբյան Կ. Սոսյան Ս. Ադամյան Գ. Մանուկյան Կ. Մալխասյան Ն. Միրզոյան Հ. Մարգարյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ |
ք. Գյումրի «14» նոյեմբերի, 2023 թվական |
|
Հավելված 1՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2023 թ-ի նոյեմբերի 14-ի N 220-Ն որոշման |
Հավելված 2՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2023 թ-ի նոյեմբերի 14-ի N 220-Ն որոշման |
Հավելված 3՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2023 թ-ի նոյեմբերի 14-ի N 220-Ն որոշման |
Հավելված 4՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2023 թ-ի նոյեմբերի 14-ի N 220-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 նոյեմբերի 2023 թվական: