ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 151-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 108-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի և Ախուրյան համայնքի միջև 2020 թվականի դեկտեմբերի 21-ի «Կապիտալ սուբվենցիայի հատկացման» թիվ 103 պայմանագիրը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 108-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
1. Ընդամենը եկամուտներ տողի «562542,0» հազար դրամ թիվը փոխարինել «634563,8» հազար դրամ թվով որից
1) ֆոնդային մասի «60000,0» հազար դրամ թիվը փոխարինել «132021,8» հազար դրամ թվով, այդ թվում
ա. Պաշտոնական դրամաշնորհներ տողի «374269.4» դրամ թիվը փոխարինել «446291,2» հազար դրամ թվով, այդ թվում
բ. ֆոնդային մասի «0» դրամ թիվը փոխարինել «72021,8» հազար դրամ թվով:
2) «Կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ՝ ստացված կառավարման այլ մակարդակներից» տողի «0» դրամ թիվը փոխարինել «72021,8» հազար դրամ թվով, որից
ա. «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)» տողի «0» դրամ թիվը փոխարինել «72021,8» հազար դրամ թվով:
Ծախսեր
2. Համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման ընդամենը ծախսեր տողի «636119.9» հազար դրամ թիվը փոխարինել «708141,7» հազար դրամ թվով, այդ թվում.
1) ֆոնդային մասի «128271,2» հազար դրամ թիվը փոխարինել «200293,0» հազար դրամ թվով. որից
ա. Բաժին 04 Խումբ 5 Դաս 1 «ճանապարհային տրանսպորտ» ծրագրի «73212,9» հազար դրամ թիվը փոխարինել «145234,7» հազար դրամ թվով, բ. այդ թվում ֆոնդային մասի «73521.2» հազար դրամ թիվը փոխարինել «145543,0» հազար դրամ թվով, որից՝
2) ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածի «62852,9» հազար դրամ թիվը փոխարինել «134874,7» հազար դրամ թվով:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ՝
Կողմ -9
Ֆ. ԱՆՏՈՆՅԱՆ Ժ. ԳԱԲՈՅԱՆ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆ Վ. ԷԼԲԱԿՅԱՆ Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆ Ա. ՀԱՄԻԿՅԱՆ Մ. ՄՆԱՑՅԱՆ Ա. ՄՔՈՅԱՆ Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան |
Ա. Իգիթյան |
2020 թ. դեկտեմբերի 25 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|