ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2023 թվականի N 172-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 6-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և համաձայն 2023 թվականի սեպտեմբերի 5-ին կնքված «Պետության կողմից նպաստի ձևով արտադպրոցական դաստիարակություն և նախադպրոցական ուսուցում իրականացնող մանկավարժական աշխատողների լրավճարների տրամադրման մասին» թիվ 1 պայմանագրի` համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2023 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած հետևյալ փոփոխությունները.
1) 37.09.00 գործառնական դասակարգման /Պետության կողմից տրվող այլ դոտացիաներ/ գանձապետական եկամտային հաշիվը ավելացնել 1331200 /մեկ միլիոն երեք հարյուր երեսունմեկ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամով.
2) 09.05.01.51 գործառնական դասակարգման /արտադպրոցական դաստիարակություն/ «Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 134400 /մեկ հարյուր երեսունչորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամով.
3) 09.05.01.51 գործառնական դասակարգման /արտադպրոցական դաստիարակություն/ «Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 557600 /հինգ հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամով.
4) 09.05.01.51 գործառնական դասակարգման /արտադպրոցական դաստիարակություն/ «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 262004/ երկու հարյուր վաթսուներկու հազար չորս/ ՀՀ դրամով.
5) 09.01.01.51 գործառնական դասակարգման /նախադպրոցական ուսուցում /«Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղի «Լուսնթագ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 202800 /երկու հարյուր երկու հազար ութ հարյուր/ ՀՀ դրամով.
6) 06.06.01.54 գործառնական դասակարգման /բազմաբնակարան բնակելի շենքերի բարեկարգման այլ աշխատանքներ/ 4251 հոդվածը պակասեցնել 5000000/հինգ միլիոն/ ՀՀ դրամով.
7) 06.06.01.52 գործառնական դասակարգման /բազմաբնակարան բնակելի շենքերի թեք տանիքների վերանորոգում/ 4251 հոդվածը պակասեցնել 10000000/տասը միլիոն/ ՀՀ դրամով.
8) 08.03.01.51 գործառնական դասակարգման /քաղաքապետարանի աշխատանքների լուսաբանում/ 4239 հոդվածը պակասեցնել 3000000 /երեք միլիոն/ ՀՀ դրամով.
9) 04.02.01.55 գործառնական դասակարգման /գյուղատնտեսական կենդանիների պատվաստում/ 4111 հոդվածը պակասեցնել 6500000 /վեց միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամով.
10) 05.02.01.55 գործառնական դասակարգման /կեղտաջրերի հեռացում/ 4213 հոդվածը պակասեցնել 5000000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամով.
11) 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4252 հոդվածը պակասեցնել 5000000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամով.
12) 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4264 հոդվածը պակասեցնել 3000000 /երեք միլիոն/ ՀՀ դրամով.
13) 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4233 հոդվածը պակասեցնել 2500000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամով.
14) 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4237 հոդվածը պակասեցնել 2000000 /երկու միլիոն/ ՀՀ դրամով.
15) 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4213 հոդվածն ավելացնել 4000000 /չորս միլիոն/ ՀՀ դրամով.
16) 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4214 հոդվածն ավելացնել 900000 /ինը հարյուր հազար/ ՀՀ դրամով.
17) 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4212 հոդվածն ավելացնել 37100000 /երեսունյոթ միլիոն մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամով.
18) 11.01.02.51 գործառնական դասակարգման /վարչական բյուջեի պահուստային ֆոնդ/ 4891 հոդվածն ավելացնել 174396 /մեկ հարյուր յոթանասունչորս հազար երեք հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -26 ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Կ. ՄԿՐՏՉՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հոկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|