ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2023 թվականի |
թիվ 37 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 158 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին և 260-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի «Ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ՝ փոխադրողի կողմից որպես էքսպրես բեռ առաքվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման մասին» թիվ 158 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մարտի 21-ի թիվ 37 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշման մեջ կատարվող
1. Նշված որոշմամբ հաստատված՝ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մարտի 21-ի թիվ 37 որոշման խմբագրությամբ) |
ՁԵՎ
Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի
Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագիր | |||||||||||||||
Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի) |
Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի) |
А |
Ապրանքների գտնվելու վայրը |
ԷԲՈՒՄՀ |
Առանձնա-հատկու-թյունը | ||||||||||
Նախորդող փաստաթուղթը |
Թերթերի քանակը | ||||||||||||||
Ընդհանուր տեղեկություններ |
Ապրանքների վերաբերյալ տեղեկություններ |
Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ |
Ծանոթագրություն | ||||||||||||
Հա-մարը՝ ը/կ |
Ընդհանուր բեռնագիրը |
Անհա-տական բեռնագիրը |
Անհա-տական ուղարկողը1 |
Անհա-տական ստացողը2 |
Համարը՝ ը/կ |
Անվա-նումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Քա-նակը |
Համաքաշը (բրուտտո) |
Արժույթը, արժեքը |
Արժույթը, արժեքը՝ անդամ պետության արժույթով |
Ծածկա-գիրը, հատկա-նիշը |
Ամսա-թիվը, համարը | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 | ||
1 |
1 |
||||||||||||||
2 |
|||||||||||||||
Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով) |
|||||||||||||||
2 |
3 |
||||||||||||||
4 |
|||||||||||||||
Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով) |
|||||||||||||||
... |
... |
||||||||||||||
... |
|||||||||||||||
Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով) |
|||||||||||||||
500 |
... |
||||||||||||||
... |
|||||||||||||||
Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով) |
|||||||||||||||
Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, արժեքը՝ անդամ պետության արժույթով) |
ԷԲՈՒՄՀ-ն լրացրած անձի մասին տեղեկություններ, ամսաթիվը |
С
|
D
|
2. Նշված որոշմամբ հաստատված՝ էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագիրը լրացնելու կարգի մեջ՝
ա) 12-րդ կետի առաջին պարբերությունը «կամ անձնական օգտագործման ապրանքների» բառերը փոխարինել «, անձնական օգտագործման ապրանքների գտնվելու կամ » բառերով․
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 231 կետ.
«231. «Ապրանքների գտնվելու վայրը» սյունակը լրացվում է հետևյալ կարգով։
Սյունակում նշվում են տեղեկություններ այն վայրի մասին, որտեղ անձնական օգտագործման ապրանքները գտնվում են ԷԲՈՒՄՀ-ն ներկայացնելու պահին կամ պետք է գտնվեն նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ՝
ապրանքների գտնվելու վայրի ծածկագիրը՝ ապրանքների գտնվելու վայրերի դասակարգչին համապատասխան․
մաքսային մարմնի ծածկագիրը, որի գործունեության տարածաշրջանում գտնվում է ապրանքների գտնվելու նշված վայրը՝ անդամ պետությունում կիրառվող մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան․
ժամանակավոր պահպանման պահեստները տիրապետողների ռեեստրում ներառելու վկայականի համարը, եթե ապրանքները գտնվում են ժամանակավոր պահպանման պահեստում․
ապրանքների գտնվելու վայրը՝ սույն կարգի 12-րդ կետին համապատասխան, կամ երկաթուղային կայարանի անվանումը (եթե ապրանքների գտնվելու վայրը տեղակայված է երկաթուղային կայարանի տարածքում (մերձատար ուղիներում)), կամ ծովային (գետային) նավահանգստի անվանումը (եթե ապրանքների գտնվելու վայրը տեղակայված է ծովային (գետային) նավահանգստի տարածքում), կամ օդային անցակետի անվանումը (եթե ապրանքների գտնվելու վայրը տեղակայված է օդային անցակետի տարածքում)։ Այդ դեպքում սույն կետի հինգերորդ պարբերությամբ նախատեսված տեղեկությունները վանդակում չեն նշվում։
Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում վանդակը չի լրացվում։»։
________________________
1 Հայտարարատուն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից ապրանքներն արտահանելու դեպքում։
2 Հայտարարատուն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելու դեպքում։»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: