ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԵՐԱՍԽԱՀՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 սեպտեմբերի 2021 թվական N 14-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԵՐԱՍԽԱՀՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով.
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ե Ց
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երասխահուն համայնքի ավագանու 2021թվականի հունվարի 25-ի, «Երասխահուն համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 3-Ն որոշման մեջ փոփոխությունները և լրացումները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ` ԿՈՂՄ( 5 ) ԴԵՄ ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1. Ավետիսյան Ավետիս _____________
2.Բուդաղյան Գևորգ ____________
3. Մովսիսյան Ջանիբեկ ___________
4. Սադոյան Ռուստամ ________________
5. Փանոսյան Ղազար ________________
ԵՐԱՍԽԱՀՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ /
2021 թվականի սեպտեմբերի 06 գ. Երասխահուն |
/ Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Հավելված ՀՀ Արմավիրի մարզի Երասխահուն համայնքի ավագանու 2021 թվականի սեպտեմբերի 06-ի N 14-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԵՐԱՍԽԱՀՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
1. Պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիա ավելացնել 5120,4 հհ դրամ
1.1 Ծախս՝
01.1.1- 4237 հոդվածին ավելացնել 300.0 դրամ - ներկայացուցչական ծախսեր
01.1.1- 4239 հոդվածին ավելացնել 300.0 դրամ - ընդհանուր բնույթի այլ ծառայություններ
01.1.1-4261 հոդվածին ավելացնել 500.0 դրամ - գրասենյակային նյութեր և հագուստ
01.1.1-4269 հոդվածին ավելացնել 600.0 դրամ - հատուկ նպատակային այլ նյութեր
08.2.3-4261 հոդվածին ավելացնել 500.0 դրամ - գրասենյակային նյութեր և հագուստ
08.2.5-4269 հոդվածին ավելացնել 400.0 դրամ - հատուկ նպատակային այլ նյութեր
11.1.2-4891 հոդվածին ավելացնել 2520.4դրամ - վարչականի պահուստային ֆոնդ
1.2 Ծախս՝
04.2.4 - 5113 հոդվածից 12000.0 դրամ տեղափոխել
01.1.1 - 5112 հոդվածին 11000.0 դրամ
01.1.1- 5129 հոդվածին 500.0 դրամ
01.1.1 - 5134 հոդվածին 500.0 դրամ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|