ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 1991 թվականի N 584
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
Ընդունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության առաջարկությունը և`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից մատուցվող հետևյալ ծառայությունների համար վարձավճարի չափերը`
տրանսպորտային միջոցների տեխնիկական ստուգման համար - 10 ռուբլի.
պետհամարանիշի տրման համար - 100 ռուբլի.
տեխնիկական անձնագրի տրման համար - 20 ռուբլի.
վարորդական իրավունքի վկայականի տրման համար - 10 ռուբլի.
վարելու իրավունքի քննության ընդունման համար - 30 ռուբլի.
օտարերկրյա քաղաքացիներին գրանցելու համար - 20 ռուբլի.
որսորդական հրազենի ձեռքբերման և պահպանման թույլտվության համար` տարեկան 50 ռուբլի, իսկ յուրաքանչյուր զենքի վերագրանցման համար` 5 ռուբլի.
պայթուցիկ նյութերի ձեռքբերման և տեղափոխման թույլտվության համար` տարեկան 500 ռուբլի.
կնիք կամ դրոշմ պատրաստելու թույլտվության համար` 50 ռուբլի.
հիմնարկություններին, ձեռնարկություններին և կազմակերպություններին (բացի իրավապահ մարմիններից) լրատվական կենտրոնի կողմից տրվող տեղեկանքի համար - 10 ռուբլի.
(1-ին կետը խմբ. 14.04.92 n 232)
2. Հաշվի առնելով, որ ներքին գործերի մարմինների կողմից մատուցվող որոշ ծառայությունների համար վարձավճարների գումարները, որպես կանոն, մուծվում են հանրապետական բյուջե, նպատակահարմար համարել այդ ծառայությունների համար վարձավճարների չափերի բարձրացումից ստացված միջոցների մուտքագրումը հանրապետական բյուջե, հետագայում, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացնելու համար:
3. Սույն որոշումը ուժի մեջ մտցնել 1991 թ. հոկտեմբերի 15-ից:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.05.1998, N 270 | 09.06.1998, N 584 | |
20.05.1996, N 155 | 20.05.1996, N 584 | |
10.08.1993, N 420 | 10.08.1993, N 584 | |
14.04.1992, N 232 | 14.04.1992, N 584 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|