Basic information
Number
N 936-Ա
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (15.09.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
16.08.2022
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.08.2022
Effective date
17.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 936-Ա

 

ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2022 թվականի սեպտեմբերի 18-28-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունն իրականացնող իրավախորհրդատուների, գործընկերների, պաշտոնատար անձանց հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու, ինչպես նաև Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի (այսուհետ՝ ANCA) հրավերով Լոս Անջելեսում կայանալիք «ANCA-WR ամենամյա գալա» մրցանակաբաշխությանը և «ANCA-WR ժողովրդական համաժողովը Արցախի վերաբերյալ» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Եղիշե Կիրակոսյանի՝ ԱՄՆ գործուղման օրապահիկի (սեպտեմբերի 18-ից 21-ը՝ Վաշինգտոն, սեպտեմբերի 21-23-ը` Բոստոն, սեպտեմբերի 23-28-ը` Լոս Անջելես, սեպտեմբերի 27-ին՝ Սան Ֆրանցիսկո), Երևան-Վաշինգտոն, Վաշինգտոն-Նյու Յորք, Նյու Յորք-Բոստոն, Լոս Անջելես-Սան Ֆրանցիսկո-Լոս Անջելես ուղղություններով ավիատոմսերի, սեպտեմբերի 18-22-ը ներառյալ ժամանակահատվածի գիշերավարձի և գործուղմանն առնչվող այլ ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 14.09.22 N 1057-Ա)

3. Ընդունել ի գիտություն, որ Բոստոն-Լոս Անջելես, Լոս Անջելես-Երևան ուղղություններով ավիատոմսերի և սեպտեմբերի 23-28-ը ներառյալ գիշերավարձի ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

4. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել ԱՄՆ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

16.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Change History
Changing Act Corresponding incorporation
14.09.2022, N 1057-Ա 15.09.2022, N 936-Ա
Changed acts
Changing Act Corresponding incorporation