Գլխավոր տեղեկություն
Համար
N 982-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 16.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունիսի 2023 թվականի N 982-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 169-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 453-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17ի «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 169-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

 

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Հաստատել՝

1) Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության առանձին գյուղական բնակավայրերի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի։».

3) հավելվածի վերևի աջ անկյունում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.

4) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի.

5) հավելվածի 4-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ծրագրի իմաստով շահառուն Արցախի Հանրապետության առանձին շրջաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված, Արցախի Հանրապետությունում հաշվառված և առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի (մշտապես) բնակված կամ հաշվառում չունենալու դեպքում վերջին երեք տարում փաստացի (մշտապես) բնակված և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքն է (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած), այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, բացառությամբ այն ընտանիքների (անձանց), որոնք որևէ ծրագրի շրջանակներում գործուղվել են Արցախի Հանրապետություն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և վերջին երեք ամիսներին բնակվել են այնտեղ։».

6) հավելվածի 4-րդ կետը 3-րդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Ծնողների հետ միևնույն հասցեում բնակված՝ ամուսնացած կամ ամուսնալուծված զավակի ընտանիքը որպես առանձին շահառու կարող է դիտարկվել միայն այն դեպքում, եթե այդ ընտանիքին սեփականության իրավունքով պատկանել է մեկ այլ բնակելի անշարժ գույք Արցախի Հանրապետության այն շրջանում, որտեղ բնակվել է այդ ընտանիքը։».

7) հավելվածի 5-րդ կետը «եղբայրը, երեխաները» բառից հետո լրացնել «, թոռները, ինչպես նաև ցանկացած անձ, որը սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված ժամանակահատվածում փաստացի (մշտապես) բնակվել է տվյալ ընտանիքում» բառերով.

8) հավելվածի 13-րդ կետում «մարտի 15» բառերը փոխարինել «հունիսի 30» բառով.

9) հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության մեջ «5» թիվը փոխարինել «2.5» թվով.

10) հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը «ձեռք բերելու համար» բառերից հետո լրացնել «կամ, եթե շահառուն ունի առնվազն 4 անչափահաս երեխա կամ հավաստագրում ներառված ընտանիքի բոլոր անդամների 65 տարին լրացած է» բառերով.

11) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 15-րդ կետի 5-րդ ենթակետը․

12) հավելվածի 16-րդ կետի 3-րդ ենթակետը «Արցախի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն որոշման N 2 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության առանձին գյուղական բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրում» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 453-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 3-րդ կետի 1-ին ենթակետում «մարտի 15» բառերը փոխարինել «հունիսի 30» բառերով.

2) 3.1-ին կետի 2-րդ ենթակետում «մարտի 15» բառերը փոխարինել «հունիսի 30» բառերով.

3) 3.1-ին կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ և 4-րդ ենթակետերով.

«3) հավաստագրում ներառված ընտանիքի որևէ անդամի մահվան վկայականի հիման վրա։ Այս դեպքում ծառայությունը մահվան վկայականը ստանալու րվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հավաստագրից հեռացնում է ընտանիքի՝ մահացած անդամի տվյալները և շահառուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին ուղարկում փոփոխված հավաստագիրը.

4) ընտանիքի որևէ անդամի՝ հավաստագրի իր մասնաբաժնից հրաժարվելու վերաբերյալ դիմումի հիման վրա։ Այս դեպքում ծառայությունը դիմումը ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հավաստագրից հեռացնում է ընտանիքի տվյալ անդամի տվյալները և շահառուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին ուղարկում փոփոխված հավաստագիրը։».

4) 3.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.2-րդ կետով.

«3.2. Սույն հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հավաստագիրը համապատասխան ծրագրային ապահովության միջոցով ենթակա է չեղարկման՝

1) հավաստագրից հրաժարվելու վերաբերյալ շահառուի դիմումի հիման վրա։ Այս դեպքում ծառայությունը դիմումը ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում չեղարկում է հավաստագիրը, որն այդ պահից սկսած դառնում է անվավեր և ենթակա չէ վերականգնման.

2) ծրագրի իմաստով շահառու չհանդիսացող ընտանիքին հավաստագրի տրամադրման փաստի առկայության հիման վրա։ Այս դեպքում ծառայությունը համապատասխան փաստի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում չեղարկում է հավաստագիրը, որն այդ պահից սկսած դառնում է անվավեր և ենթակա չէ վերականգնման։»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 1-ին կետի 5-7-րդ ենթակետերի, 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի, որոնց գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 7-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

16.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 16-ի N 982-Լ որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

 փետրվարի 17-ի N 169-Լ որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ

 

Մարզը

Համայնքը

Բնակավայրը

ՀՀ Արագածոտնի մարզ

Արագած

գ. Ալագյազ

Թալին

գ. Գառնահովիտ

գ. Լուսակն

ՀՀ Արարատի մարզ

Արալեզ

գ. Արալեզ

Արտաշատ

գ. Բարձրաշեն

գ. Դեղձուտ

ՀՀ Արմավիրի մարզ

Արաքս

գ. Արտիմետ

Արմավիր

գ. Այգևան

գ. Լենուղի

գ. Նորավան

գ. Սարդարապատ

Բաղրամյան

գ. Արգինա

Խոյ

գ. Արագած

գ. Շահումյան

Մեծամոր

գ. Արմավիր

գ. Արևիկ

գ. Գետաշեն

գ. Փշատավան

գ. Ջանֆիդա

ՀՀ Գեղարքունիքի մարզ

Ճամբարակ

գ. Ջիլ

Մարտունի

գ. Աստղաձոր

գ. Լեռնահովիտ

գ. Ներքին Գետաշեն

գ. Վերին Գետաշեն

Սևան

գ. Գագարին

Վարդենիս

գ. Ակունք

գ. Շատջրեք

ՀՀ Լոռու մարզ

Ալավերդի

գ. Հագվի

Լոռի Բերդ

գ. Ագարակ

Սպիտակ

գ. Գոգարան

գ. Լեռնավան

գ. Լուսաղբյուր

Ստեփանավան

գ. Վարդաբլուր

Տաշիր

գ. Մեդովկա

ՀՀ Կոտայքի մարզ

Աբովյան

գ. Կաթնաղբյուր

Հրազդան

գ. Ջրառատ

ՀՀ Շիրակի մարզ

Ախուրյան

գ. Կապս

Ամասիա

գ. Արեգնադեմ

գ. Բերդաշեն

Արթիկ

գ. Արևշատ

ՀՀ Վայոց ձորի մարզ

Եղեգնաձոր

գ. Շատին

գ. Եղեգիս

գ. Չիվա

Վայք

գ. Գոմք

ՀՀ Տավուշի մարզ

Այրում

գ. Բագրատաշեն

ՀՀ Սյունիքի մարզ

Գորիս

գ. Հարժիս

Սիսիան

գ. Դարբաս

գ. Վաղատին

Ընդամենը՝

28 համայնք

48 բնակավայր

»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

16.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան