040.0172.09.03.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2001 թվականի N 172
քաղ. Երևան
ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԻՑ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 14.11.13 N 1245-Ն)
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 218-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 06.08.15 N 883-Ն, 18.05.23 N 743-Ն)
1. Հաստատել՝
1) մաքսային գործառնությունների համար սահմանված վայրերից և մաքսային գործառնություններն իրականացնող մաքսային մարմինների՝ աշխատանքային ժամերից դուրս մաքսային գործառնությունների իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) արտահանման և ներմուծման ժամանակ սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից գործառույթների իրականացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը խմբ. 14.11.13 N 1245-Ն, փոփ. 14.01.21 N 47-Ն, 18.05.23 N 743-Ն)
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Մարգարյան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2001 թվականի մարտի 9-ի N 172 որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԱՔՍԱՅԻՆ գործառնություններԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՅՐԵՐԻՑ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ գործառնություններՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՔՍԱՅԻՆ գործառնություններԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 18.05.23 N 743-Ն)
1. Սույն կարգը սահմանում է մաքսային գործառնությունների համար սահմանված վայրերից և մաքսային գործառնություններն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս մաքսային գործառնությունների իրականացման կարգը:
(1-ին կետը փոփ. 18.05.23 N 743-Ն)
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները մեկնաբանվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
(2-րդ կետը փոփ. 06.08.15 N 883-Ն, լրաց. 18.05.23 N 743-Ն)
3. Սույն կարգին համապատասխան մաքսային գործառնությունների համար սահմանված վայրերից և մաքսային գործառնություններն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս կարող են իրականացվել մաքսային գործառնության բոլոր կամ դրա հետ կապված առանձին գործողությունները:
(3-րդ կետը փոփ. 18.05.23 N 743-Ն)
4. Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային գործառնությունները կամ դրանց հետ կապված առանձին գործողությունները մաքսային գործառնությունների համար սահմանված վայրերից դուրս կարող են իրականացվել միայն ապրանքներ տեղափոխող անձանց կողմից` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային գործառնությունները կամ դրանց հետ կապված առանձին գործողությունները մաքսային գործառնություններն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս կարող են իրականացվել միայն ապրանքներ տեղափոխող անձանց կողմից մաքսային գործառնություններն իրականացնող մաքսային մարմին թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա:
(4-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, փոփ., լրաց. 29.04.04 N 591-Ն, փոփ. 06.08.15 N 883-Ն, 18.05.23 N 743-Ն)
4․1. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան ներկայացված դիմումը պետք է լինի պատշաճ վավերացված և ստորագրված։ Էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումը պետք է վավերացված լինի էլեկտրոնային ստորագրությամբ:
(4.1-ին կետը լրաց. 18.05.23 N 743-Ն)
4․2. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը կամ մաքսային գործառնություններն իրականացնող մաքսային մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում բավարարում է ապրանքներ տեղափոխող անձի դիմումը՝ օրենսդրությամբ սահմանված պայմանների պահպանման պարագայում, կամ մերժում է այն՝ նշելով մերժման հիմքերը։
(4.2-րդ կետը լրաց. 18.05.23 N 743-Ն)
5. Դիմումում պարտադիր պետք է նշվի մաքսային գործառնությունների իրականացման համար նախատեսվող վայրը և (կամ) ժամանակահատվածը, մաքսային գործառնությունները կամ դրանց հետ կապված առանձին գործողությունները մաքսային գործառնությունների համար սահմանված վայրերից և մաքսային գործառնություններն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս իրականացնելու անհրաժեշտությունը:
(5-րդ կետը փոփ. 18.05.23 N 743-Ն)
6. Ապրանքներ տեղափոխող անձի դիմումը մաքսային մարմինների կողմից կարող է գրավոր մերժվել մաքսային գործառնությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ պայմանների (մասնավորապես` ապրանքների մանրակրկիտ զննման համար անհրաժեշտ պայմանների, մաքսային գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների և այլն) չպահպանման դեպքում:
(6-րդ կետը փոփ. 18.05.23 N 743-Ն)
7. Մաքսային գործառնությունների համար սահմանված վայրերից և մաքսային գործառնություններն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս իրականացվող մաքսային գործառնությունները կամ դրանց առանձին գործողությունները կատարվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով մաքսային գործառնությունների համար սահմանված կարգով:
(7-րդ կետը փոփ. 29.04.04 N 591-Ն, 06.08.15 N 883-Ն, փոփ., լրաց. 18.05.23 N 743-Ն)
8. Մաքսային գործառնությունների համար սահմանված վայրերից և մաքսային գործառնություններն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս մաքսային գործառնությունների կամ դրանց առանձին գործողությունների իրականացման դեպքում մաքսային մարմինների կողմից պետական տուրքը գանձվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 19․9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափով:
(8-րդ կետը փոփ. 06.08.15 N 883-Ն, 18.05.23 N 743-Ն)
9. Ապրանքներ տեղափոխող այն անձինք, որոնք մաքսային մարմիններին դիմում են Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային գործառնությունները կամ դրանց հետ կապված առանձին գործողությունները մաքսային գործառնությունների համար սահմանված վայրերից և մաքսային գործառնություններն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս մաքսային գործառնություններն իրականացնելու խնդրանքով, պարտավոր են մաքսային գործառնությունների կամ դրա առանձին գործողությունների իրականացման ժամանակահատվածում մաքսային մարմիններին անվճար կարգով տրամադրել մաքսային գործառնությունների կամ դրա առանձին գործողությունների համար անհրաժեշտ տարածքներ (այդ թվում` պահեստային), գրասենյակներ, համապատասխան սարքավորումներ, կապի միջոցներ:
(9-րդ կետը փոփ. 06.08.15 N 883-Ն, 18.05.23 N 743-Ն)
(հավելվածը փոփ. 25.08.01 N 770, փոփ., լրաց. 29.04.04 N 591-Ն, փոփ. 06.08.15 N 883-Ն, փոփ., լրաց. 18.05.23 N 743-Ն)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2001 թվականի մարտի 9-ի N 172 որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՅՐԵՐԻՑ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 14.01.21 N 47-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում են ներմուծման և արտահանման ժամանակ սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) կողմից գործառույթների իրականացման հետ կապված հարաբերությունները (այսուհետ՝ կարգ):
(1-ին կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)
2. Սույն կարգին համապատասխան՝ սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս կարող են իրականացվել տեսչական մարմնի կողմից իրականացվող բոլոր գործառույթները կամ դրա հետ կապված առանձին գործողությունները:
(2-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)
3. Տեսչական մարմնի կողմից սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների, անասնաբուժական հսկման ենթակա բեռների (կենդանիներ, բեղմնավորիչ նյութեր (ինկուբացիոն ձու, սերմնահեղուկ, ձվաբջիջ, զիգոտ, սաղմ), կենդանական ծագման մթերք, կենդանական ծագման հումք, կերեր, լրացակերեր, կերային խառնուրդներ, կերային հավելումներ, անասնաբուժական դեղամիջոցներ) և բուսասանիտարական հսկման ենթակա բեռների (բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ), ինչպես նաև բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութի ներմուծման կամ արտահանման կամ վերաարտահանման կամ տարանցիկ փոխադրման ժամանակ սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս գործառույթները կարող են իրականացվել միայն բեռներ տեղափոխող անձանց կողմից` տեսչական մարմին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա:
(3-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)
4. Դիմումում պարտադիր նշվում է համապատասխան գործընթացների իրականացման համար նախատեսվող վայրը և (կամ) ժամանակահատվածը, սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս իրականացնելու անհրաժեշտությունը:
5. Սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս տեսչական մարմնի կողմից իրականացվող գործառույթները կամ դրանց առանձին գործողությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(5-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)
6. Սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից իրականացվող գործառույթների կամ դրանց առանձին գործողությունների իրականացման համար տնտեսավարող սուբյեկտից վճարը գանձվում է` «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:
(6-րդ կետը լրաց. 18.12.14 N 1466-Ն)
(հավելվածը լրաց. 14.11.13 N 1245-Ն, 18.12.14 N 1466-Ն, փոփ. 14.01.21 N 47-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.05.2023, N 743-Ն | 19.05.2023, N 172 | |
14.01.2021, N 47-Ն | 20.01.2021, N 172 | |
06.08.2015, N 883-Ն | 20.08.2015, N 172 | |
18.12.2014, N 1466-Ն | 06.01.2015, N 172 | |
14.11.2013, N 1245-Ն | 07.12.2013, N 172 | |
29.04.2004, N 591-Ն | 29.05.2004, N 172 | |
25.08.2001, N 770 | 28.09.2001, N 172 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|