ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2022 թվականի |
թիվ 172 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 27-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կցվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ընդունված՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումներից տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկելու կարգը։
2. Ուժը կորցրած ճանաչել՝
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միության հանձնաժողովի պաշտոնական կայքում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ ընդունած նախնական որոշումների ժողովածուի ձևավորման և վարման կարգը կարգավորող փաստաթղթերի մասին» թիվ 297 որոշումը.
Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումների մեջ կատարվող փոփոխությունների 5-րդ կետը («Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 38 որոշման հավելված).
Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումների մեջ կատարվող փոփոխությունների 5-րդ կետը («Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 129 որոշման հավելված)։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ ընդունած նախնական որոշումների ժողովածուի ձևավորում» ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելը նախատեսող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովիկոլեգիայի 2022 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 172 որոշմամբ |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ընդունված՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումներից տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկելու
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված մաքսային մարմինների կողմից ընդունված՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումներից տեղեկատվությունը (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, նախնական որոշումներ, տեղեկատվություն) Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ուղարկելու կանոնները, տեղեկատվության կազմը, այն ուղարկելու ժամկետները, տեղեկատվական փոխգործակցության մասնակիցները ու կանոնները՝ Միության պաշտոնական կայքում տեղեկությունը հրապարակելու համար (այսուհետ՝ պաշտոնական կայք):
Պաշտոնական կայքում հրապարակվող տեղեկատվությունը տեղեկատվական բնույթ է կրում։
2. Սույն կարգի նպատակներով՝ տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է մաքսային կարգավորման ոլորտում լիազորված՝ անդամ պետությունների պետական մարմինների (այսուհետ՝ մաքսային մարմիններ) և Հանձնաժողովի միջև։
3. Տեղեկատվության ձևավորման ժամանակ կիրառվում են Միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերն ու դասակարգիչները։
4. Տեղեկատվությունը ձևավորվում է մաքսային մարմինների կողմից՝ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգի կամ ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ինտեգրված համակարգ)՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի ծրագրային ապահովման բաղադրիչների օգտագործմամբ, որոնցով նախատեսվում է իրենց կազմում ինտեգրված համակարգի՝ անդամ պետությունների ազգային հատվածների օգտագործման հնարավորությունը, և Հանձնաժողով է փոխանցվում ավտոմատ ռեժիմով։
5. Տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկի 25-րդ կետով նախատեսված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ ընդունած նախնական որոշումների ժողովածուի ձևավորում» ընդհանուր գործընթացը Միության շրջանակներում ինտեգրված համակարգի միջոցներով իրականացնելիս՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան։
6. Մաքսային մարմիններն ապահովում են արդիական և արժանահավատ տեղեկատվության ներկայացումը Հանձնաժողով։
II. Տեղեկատվության ներկայացումը
7. Մաքսային մարմինները նախնական որոշումներն ընդունելու օրվանից 30 աշխատանքային օրվանից ոչ ուշ ավտոմատ ռեժիմով Հանձնաժողով է փոխանցվում տեղեկատվություն այն նախնական որոշումներից, որոնց գործողության ժամկետը չի լրացել, որոնք չեն փոփոխվել (փոփոխվել են), չեն չեղարկվել, և որոնց գործողությունը չի դադարեցվել (համապատասխանաբար Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ կետի և 26-րդ հոդվածի համաձայն)։
8. Տեղեկատվությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
ա) ապրանքի նկարագրությունը (բացառությամբ պետական, առևտրային, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք (գաղտնիքներ) պարունակող տեղեկատվության կամ այլ գաղտնի տեղեկատվության).
բ) ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.
գ) այն անդամ պետության ծածկագիրը, որտեղ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան ընդունվել է նախնական որոշումը.
դ) նախնական որոշում ընդունելու հիմնավորումը՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման հիմնական կանոններին, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ բաժինների, խմբերի, ենթադիրքերի ծանոթագրություններին համապատասխան, որոնց հիման վրա ընդունվել է նախնական որոշումը.
ե) նախնական որոշման գործողության ժամկետի ավարտի ամսաթիվը.
զ) նախնական որոշման գրանցման համարը։
9. Սույն կարգի 8-րդ կետում նշված տեղեկատվությունը մաքսային մարմնի կողմից ձևավորվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի ապրիլի 17-ի թիվ 58 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշման ձևը լրացնելու և այդ նախնական որոշման մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգին համապատասխան։
10. Այն դեպքում, երբ մաքսային մարմինների կողմից իրականացվել է ավելի վաղ ուղարկված և պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության ճշգրտում, ճշգրտման օրվանից 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ ավտոմատ ռեժիմով Հանձնաժողով է փոխանցվում տեղեկատվությունը՝ նախքան դրանում փոփոխություններ կատարելը, և կատարված փոփոխություններով տեղեկատվությունը՝ պաշտոնական կայքում հրապարակման համար։
11. Նախնական որոշման գործողության ժամկետը ավարտվելու, նախնական որոշումը հետ կանչելու կամ այդ որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը համապատասխան մաքսային մարմնի կողմից ավտոմատ ռեժիմով Հանձնաժողով է փոխանցվում՝ այդ որոշման (հետկանչման, գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշման ընդունման) գործողության ժամկետի ավարտի օրվանից 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ՝ պաշտոնական կայքում տեղեկատվության արդիականացման համար։
III. Միության պաշտոնական կայքում տեղեկատվության հրապարակումը
12. Հանձնաժողովը տեղեկատվություն ստանալիս ավտոմատ ռեժիմով իրականացնում է՝
ա) սույն կարգի 8-րդ կետի «ա»-«ե» ենթակետերով նախատեսված տեղեկատվության հրապարակումը պաշտոնական կայքում.
բ) պաշտոնական կայքում ավելի վաղ հրապարակված տեղեկատվության մեջ փոփոխությունների կատարումը (նախնական որոշման ճշգրտման վերաբերյալ տեղեկությունները ստանալիս).
գ) պաշտոնական կայքում ավելի վաղ հրապարակված տեղեկատվության հանումը (նախնական որոշման գործողության ժամկետն ավարտվելու, այդ որոշումը չեղարկվելու կամ դրա գործողությունը դադարեցվելու դեպքում)։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: