Գլխավոր տեղեկություն
Համար
N 788-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 25.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2023 թվականի N 788-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշման հավելվածի՝

1) 15-րդ կետի վերջին նախադասության «Հատուկ քննչական ծառայությանը» բառերը փոխարինել «Հակակոռուպիցոն կոմիտեին» բառերով.

2) 83-րդ կետի երկրորդ նախադասությունից հանել «, իսկ գաղտնի հարցերի դեպքում՝ գաղտնի փաստաթղթաշրջանառության համակարգով» բառերը.

3) 84-րդ կետի «տրամադրում քվեարկության դրված հարցը» բառերը փոխարինել «ուղարկում գրավոր քվեարկություն կազմակերպելու մասին հանձնարարականը» բառերով.

4) 85-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«85. Մինչև Կառավարության անդամներին հանձնարարական ուղարկելը գրավոր քվեարկության դրվող հարցը տեղադրվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում՝ բացառությամբ գաղտնի հարցերի, որոնք ուղարկվում են հանձնարարականի հետ միասին, իսկ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում հարցերի վերնագրերի փոխարեն նշվում է «Գաղտնի» բառը:».

5) 86-րդ կետի՝

ա. առաջին նախադասության «վարչապետի աշխատակազմ ներկայացնելով համապատասխան քվեաթերթիկը՝ քվեարկված կողմ կամ դեմ և ստորագրված, կամ ներկայացնելով առաջարկություն հարցի քննարկումը Կառավարության նիստում իրականացնելու վերաբերյալ» բառերը փոխարինել «էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում էլեկտրոնային եղանակով քվեարկելով կողմ կամ դեմ, կամ առաջարկելով հարցի քննարկումն իրականացնել Կառավարության նիստում» բառերով,

բ. վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝

«Էլեկտրոնային քվեարկության համակարգի խափանման դեպքում Կառավարության անդամներն իրենց դիրքորոշումը ներկայացնում են համապատասխան գրություն ուղարկելով վարչապետի աշխատակազմ (գրության մեջ պետք է հստակ նշվի դիրքորոշումը՝ կողմ կամ դեմ լինելու կամ հարցի քննարկումը Կառավարության նիստում իրականացնելու առաջարկի վերաբերյալ):».

6) 87-րդ կետի առաջին նախադասությունից հանել «(քվեաթերթիկ)» բառը, իսկ երկրորդ նախադասությունից՝ «, և քվեաթերթիկ չի ներկայացվում» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

 

25.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ