«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10012099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 
 6 փետրվարի 2012 թ. ք. Երևան  | 
N 04-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ» ՍԱՆԿԵՎՆ N 2.6.3-005-12 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝
(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)
Հրամայում եմ`
1. Հաստատել «Ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրների արտադրության կազմակերպություններում աշխատողների առողջության պահպանման» ՍանԿևՆ N 2.6.3-005-12 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:
Հ. Քուշկյան
| 
 Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2012 թ. փետրվարի 6-ի N 04-Ն հրամանի  | 
Ս Ա Ն Ի Տ Ա Ր Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր ԵՎ Ն Ո Ր Մ Ե Ր
ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ
ՍԱՆԿԵՎՆ N 2.6.3-005 -12
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` Կանոններ) սահմանում են ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրների արտադրության կազմակերպություններում (այսուհետ` Կազմակերպություն) աշխատողների առողջության պահպանմանը ներկայացվող պահանջները:
2. ԵԶՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
2. Սույն Կանոններում օգտագործվող եզրույթներն ու սահմանումներն են`
1) հիգիենիկ ռիսկ - վերահսկման օբյեկտում մարդկանց առողջության վրա որևէ բացասական ազդեցության (հիգիենիկ վտանգի) ի հայտ գալու հավանականություն՝ բազմապատկած այն ակնկալվող բացասական հետևանքներով.
2) անհատական պաշտպանության միջոցներ - աշխատողների («Ա» կատեգորիայի անձնակազմի) մարմնի կամ նրանց առանձին օրգանների չճառագայթահարվող մասի պաշտպանության համար նախատեսված միջոցներ.
3) ճառագայթային պաշտպանության ստացիոնար միջոցներ - իոնացնող ճառագայթահարումից պաշտպանող շինարարական կառուցվածքներ.
4) ճառագայթային մոնիտորինգ - ճառագայթահարման գնահատման կամ հսկողության նպատակով ճառագայթահարման դոզայի և ռադիոակտիվ աղտոտվածության չափում (անընդհատ կամ պարբերական), չափման արդյունքների մեկնաբանում.
5) ճառագայթահարման դետերմինացված էֆեկտներ - ճառագայթահարման հետևանքով օրգանիզմում առաջացող և կլինիկորեն հայտնաբերվող վնասակար կենսաբանական էֆեկտներ, որոնց նկատմամբ ենթադրվում է դոզայի շեմային արժեքի առկայություն` դոզայի այնպիսի արժեք, որից ցածրի դեպքում էֆեկտը բացակայում է, իսկ բարձրի դեպքում` էֆեկտի ծանրությունը կախված է դոզայի մեծությունից.
6) ճառագայթահարման ստոխաստիկ հավանականային էֆեկտներ - ճառագայթահարման հետևանքով օրգանիզմում առաջացող վնասակար կենսաբանական էֆեկտներ, որոնք չունեն դոզայի շեմային արժեք, դրանց առաջացման հավանականությունը համեմատական է դոզայի մեծությանը, իսկ դրսևորվող ծանրության աստիճանը կախված չէ դոզայի մեծությունից.
7) «Ա» կատեգորիայի անձնակազմ - անձնակազմ, որն օբյեկտի բնականոն շահագործման պայմաններում, ըստ աշխատանքի բնույթի, կարող է ստանալ դոզայի սահմանին հավասար դոզա.
8) մասնագիտական հիվանդություն (թունավորում) - հիվանդություն, որի առաջացման որոշիչ դերը պատկանում է արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի անբարենպաստ գործոնների ազդեցությանը:
3. ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
3. Կազմակերպությունը ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարգավորող մարմինների կողմից տրված շահագործման անվտանգության և գործունեության տեսակի լիցենզիաները:
4. Կազմակերպության աշխատատեղերում ճառագայթային անվտանգության նորմերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն որոշման պահանջներին:
5. Կազմակերպության աշխատատեղերում ճառագայթային անվտանգության կանոնները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 1489-Ն որոշման պահանջներին:
6. Կազմակերպության աշխատատեղերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջներին:
7. Կազմակերպության աշխատողները («Ա» կատեգորիայի անձնակազմը) ենթակա է պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշմամբ սահմանված կարգի:
8. Կազմակերպության աշխատողները («Ա» կատեգորիայի անձնակազմը) ապահովվում են անհատական պաշտպանության միջոցներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշման պահանջների:
9. Կազմակերպության աշխատողները («Ա» կատեգորիայի անձնակազմը) ենթարկվում են մասնագիտական ճառագայթահարման մոնիթորինգի:
10. Կազմակերպության բոլոր սենքերում և աշխատատեղերում իրականացվում է ռադիացիոն ֆոնի շուրջօրյա դիտարկում:
4. ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
11. Կազմակերպության աշխատատեղերում աշխատանքի պայմանների գնահատումը ըստ հիգիենիկ ռիսկերի` արտադրական աղմուկի, թրթռման (վիբրացիայի), էլեկտրամագնիսական դաշտի, իոնացնող ճառագայթման, էլեկտրաստատիկ դաշտի, ուլտրաձայնի, տարբեր քիմիական նյութերի, իրականացվում է աշխատատեղերի սանիտարահիգիենիկ հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա:
12. Կազմակերպության աշխատողների («Ա» կատեգորիայի անձնակազմի) առողջության պահպանման հիգիենիկ պահանջներն ուղղված են մասնագիտական հիվանդությունների (թունավորումների)` ներառյալ ճառագայթահարման դետերմինացված և ստոխաստիկ էֆեկտների առաջացման կանխարգելմանը:
13. Կազմակերպության աշխատողների («Ա» կատեգորիայի անձնակազմի) առողջության պահպանումը ապահովվում է`
1) պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (աշխատանքի ընթացքում) բժշկական զննության իրականացմամբ.
2) ճառագայթային պաշտպանության ստացիոնար միջոցների առկայությամբ.
3) ճառագայթային պաշտպանության անհատական միջոցների պարտադիր կիրառմամբ.
4) անհատական դոզիմետրիկ հսկողությամբ:
14. Իոնացնող ճառագայթումից պաշտպանության հիգիենիկ միջոցառումներն են`
1) ժամանակով պաշտպանությունը` ռադիոիզոտոպային աղբյուրների հետ աշխատանքի ժամանակի կրճատումը.
2) հեռավորությամբ պաշտպանությունը` ռադիոիզոտոպային աղբյուրների հետ աշխատանքի և տեխնոլոգիական գործընթացների և աշխատողների միջև հեռավորության ավելացումը և հեռակառավարում.
3) տեխնոլոգիական գործընթացի առավելագույն մեքենայացումը.
4) էկրանով պաշտպանությունը` ռադիոիզոտոպային աղբյուրների իոնացնող ճառագայթումը արգելափակող և/կամ կլանող նյութերով էկրանապատումը.
5) արտադրական սարքավորումների հերմետիկացումը.
6) ռադիոակտիվ նյութերի հետ աշխատանքների կատարման տեղամասերի` ֆունկցիոնալ այլ նշանակությամբ տեղամասերից, հնարավորինս մեկուսացումը:
15. Կազմակերպության տեղամասերում կատարվում է պատերի, հատակի, դռների /բռնակների/ և սարքավորումների արտաքին մակերևույթների լվացում, ապաակտիվացում խոնավ եղանակով` ամիսը մեկ անգամ: Տեղամասերի մաքրումը չոր եղանակով արգելվում է, բացառությամբ` վակուումային եղանակի:
16. Սարքավորումների արտաքին մակերևույթների, պատերի և հատակի, դռների ծածկը հարթ է, կայուն` ապաակտիվացնող միջոցների նկատմամբ:
17. Յուրաքանչյուր տեղամասում սարքավորումները և անհրաժեշտ պիտույքները ունեն համապատասխան պիտակավորվում:
18. Կազմակերպության աշխատողները ապահովում են անձնական հիգիենայի կանոնների պահանջների կատարումը`
1) աշխատանքի ավարտից հետո սանթողարանում, ընդհանուր սանիտարական մաքրման ենթարկվելը` մաշկային ծածկույթների մանրակրկիտ մաքրումը (ապաակտիվացումը).
2) աշխատանքի ավարտից հետո աղտոտված արտահագուստի, կոշիկների, մաշկային ծածկույթների դոզիմետրիկ հսկողությունը.
3) աշխատանքային գոտում չծխելը, սնունդ չընդունելը, դիմահարդարման պարագաներ չգործածելը:
19. Անհատական պաշտպանության միջոցները պատրաստվում են առավելագույնս ապաակտիվացնող նյութերից կամ էլ` լինում են միանվագ օգտագործման:
20. Կազմակերպության աշխատատեղերում աղմուկի թույլատրելի մակարդակները համապատասխանում են սույն Կանոնների աղյուսակ 1-ի ցուցանիշներին:
21. Կազմակերպության աշխատատեղերում ընդհանուր թրթռման մակարդակները համապատասխանում են սույն Կանոնների աղյուսակ 2-ի ցուցանիշներին:
22. Կազմակերպության աշխատատեղերում միկրոկլիմային ներկայացվող հիգիենիկ պահանջները համապատասխանում են սույն Կանոնների աղյուսակ 3-ի ցուցանիշներին:
23. Կազմակերպության աշխատատեղերի աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի քանակությունները համապատասխանում են աղյուսակ 4-ի ցուցանիշներին:
5. ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕԴԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
24. Կազմակերպության բոլոր արտադրական և օժանդակ տեղամասերը` անկախ աշխատանքային գոտու աղտոտման աստիճանից, ապահովվում են օդափոխանակության համակարգերով:
25. Օդափոխանակությունը կազմակերպվում է ընդհանուր /ներհոս-արտաձիգ/, տեղային, տեխնոլոգիական, վերանորոգման և վթարային օդափոխանակության իրականացմամբ:
26. Ընդհանուր ներհոս և արտաձիգ օդափոխանակությունը իրականացվում է առանձին համակարգերով:
27. Օդափոխանակության համակարգերը կանխում են արտադրական տեղամասերում աշխատանքային գոտու օդի և մթնոլորտային օդի աղտոտումը ռադիոակտիվ և այլ վտանգավոր նյութերով, աշխատատեղերում ապահովում են թույլատրելի միկրոկլիմայական չափորոշիչների ցուցանիշները:
28. Ռադիոակտիվ նյութերի հետ աշխատանքների կատարման տեղամասերում և տեղամասերում, որտեղ նման աշխատանքներ չեն իրականացվում, տեղադրվում են օդափոխանակության ինքնուրույն համակարգեր:
29. Տեխնոլոգիական սարքավորումների ներքին մակերեսներից, արտաձիգ պահարաններից, փակ տարածքներից, բոքսերից և այլնից, փոշու և գազերի հեռացումը իրականացվում է ինքնուրույն տեղային և տեխնոլոգիական օդափոխանակության համակարգերի միջոցով:
30. Տեղային, տեխնոլոգիական, վերանորոգման և վթարային օդափոխանակության համակարգերով հեռացվող օդը ենթարկվում է հատուկ մաքրման:
6. ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
31. Կազմակերպության սանիտարակենցաղային հարմարությունների համալիրում ներառվում են կանանց և տղամարդկանց սանթողարանները /ճառագայթային անվտանգության անցակետերը/, սանիտարական շլյուզները, հատուկ լվացքատները, սանհանգույցները, ծխարանները:
32. Սանթողարանների կազմի մեջ մտնում են` ցնցուղարանները, անձնական հագուստի հանդերձարանը, աշխատանքային արտահագուստի հանդերձարանը, անհատական պաշտպանիչ միջոցների պահման սենքը, մաշկի մակերեսի և արտահագուստի ռադիոակտիվ աղտոտման հսկման կետը, աղտոտված աշխատանքային արտահագուստի պահեստարանը, մաքուր աշխատանքային արտահագուստի պահեստարանը:
33. Սանթողարանում նախատեսվում է բացառել անձնական և հատուկ համազգեստով աշխատողների («Ա» կատեգորիայի անձնակազմի) հանդիպակաց հոսքը:
34. Սանկենցաղային հարմարությունների հատակը, առաստաղը, դռների, պատերի ծածկը կայուն է խոնավության նկատմամբ, ունի ռադիոակտիվ նյութերի սակավ կլանիչ հատկություն և ենթակա է մաքրման և ապաակտիվացման:
35. Սանթողարաններում` մինչև ցնցուղարանները, արտահագուստի հանդերձարանի կողմից, տեղադրվում են տաք և սառը ջրով ապահովված լվացարաններ` (արմնկային կամ ոտնակային կառավարման) ձեռքերի նախնական մշակման նպատակով:
36. Կազմակերպության բնականոն աշխատանքային գործընթացի պայմաններում արտահագուստը ենթարկվում է ապաակտիվացման հատուկ լվացքատներում ոչ պակաս, քան 10 օրը մեկ անգամ:
37. Սանկենցաղային հարմարությունները սարքավորվում են օդափոխանակության ընդհանուր և տեխնոլոգիական համակարգերով:
Աղյուսակ 1
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԱՂՄՈՒԿԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ
| 
 N  | 
 Աշխատանքային գործունեության տեսակը, աշխատատեղ  | 
 Միջին երկրաչափական հաճախականություններով (Հց) օկտավային շերտերում ձայնային ճնշման մակարդակներ (դԲ)  | 
 Ձայնի համարժեք մակարդակ  | ||||||||
| 
 31.5  | 
 63  | 
 125  | 
 250  | 
 500  | 
 1000  | 
 2000  | 
 4000  | 
 8000  | |||
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
 7  | 
 8  | 
 9  | 
 10  | 
 11  | 
 12  | 
| 
 1.  | 
 Աշխատանք, որը պահանջում է կենտրոնացում, արտադրական ցիկլերի դիտարկման և հեռավահանակային գործընթացների ղեկավարման ավելացված պահանջներով, հաշվիչ մեքենաների աղմուկ առաջացնող սենյակներում, ագրեգատների տեղադրման շենքերում:  | 
 103  | 
 91  | 
 83  | 
 77  | 
 73  | 
 70  | 
 68  | 
 66  | 
 64  | 
 75  | 
Աղյուսակ 2
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՐԹՌՄԱՆ (ՎԻԲՐԱՑԻԱՅԻ) ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ
| 
 Միջին երկրաչափական հաճախականության օկտավային շերտեր Հց  | 
 Սահմանային թույլատրելի մեծություններ X0 , Y0 և Z0 առանցքներով  | |||||||
| 
 Թրթռման արագացում  | 
 Թրթռման արագություն  | |||||||
| 
 մ/վրկ2  | 
 դԲ (դեցիԲել)  | 
 մ/վրկ . 10-2  | 
 դԲ (դեցիԲել)  | |||||
| 
 1/3 օկտա-վում  | 
 1/1  | 
 1/3 օկտա-վում  | 
 1/1  | 
 1/3 օկտա-վում  | 
 1/1 օկտա-վում  | 
 1/3 օկտա-վում  | 
 1/1 օկտա-վում  | |
| 
 1,6 2,0 2,5 3,15 4,0 5,0 6,3 8,0 10,0 12,5 16,0 20,0 25,0 31,5 40,0 50,0 63,0 80,0  | 
 0,089 0,079 0,070 0,063 0,056 0,056 0,056 0,056 0,070 0,089 0,110 0,140 0,180 0,220 0,280 0,350 0,450 0,560  | 
 
 
 0,14 
 
 0,10 
 
 0,10 
 
 0,20 
 
 0,40 
 
 0,79  | 
 99 98 97 96 95 95 95 95 97 99 101 103 105 107 109 111 113 115  | 
 
 
 103 
 
 100 
 
 100 
 
 106 
 
 112 
 
 118  | 
 0,89 0,63 0,45 0,32 0,22 0,18 0,14 0,11 0,11 0,11 0,11 0,11 0,11 0,11 0,11 0,11 0,11 0,11  | 
 
 
 1,30 
 
 0,45 
 
 0,22 
 
 0,20 
 
 0,20 
 
 0,20  | 
 105 102 99 96 93 91 89 87 87 87 87 87 87 87 87 87 87 87  | 
 
 
 108 
 
 99 
 
 93 
 
 92 
 
 92 
 
 92  | 
| 
 Ճշգրտված ու համարժեքային ճշգրտված արժեքները և դրանց մակարդակները  | 
 0,10  | 
 100  | 
 0,20  | 
 92  | ||||
Աղյուսակ 3
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| 
 Տարվա   | 
 Աշխատանքի կարգերը ըստ էներգածախսի մակարդակի, Վտ  | 
 Օդի  | 
 Մակերևույթի ջերմաստիճան,  | 
 Օդի հարա-բերական խոնավություն, %  | 
 Օդի շարժման արագություն,  | 
| 
 Սառը  | 
 Iա (մինչև 139)  | 
 20.0-25.0  | 
 19.0-26.0  | 
 15-75  | 
 0.1  | 
| 
 Տաք  | 
 Iա (մինչև 139)  | 
 21.0-28.0  | 
 20.0-29.0  | 
 15-75  | 
 0.1-0.2  | 
Աղյուսակ 4
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐԸ
| 
 Հ/հ  | 
 Նյութի  | 
 Սահմանային թույլատրելի կոնցենտրացիան  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
| 
 1  | 
 Կապարի փոշի  | 
 0,0007  | 
| 
 2  | 
 Օզոն  | 
 0,01  | 
| 
 3  | 
 Ազոտի երկօքսիդ  | 
 0,085  |