ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2019 թվականի N 45-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետությունում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման կանխարգելման, այդ երևույթների դեմ պետական քաղաքականության մշակման, Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պահանջների իմպլեմենտացման, ինչպես նաև պետական մարմինների և ոչ պետական կազմակերպությունների կողմից համաձայնեցված գործողությունների իրականացման նպատակով ստեղծել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունվարի 17 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ.հունվարի 17-ի N 45-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (հանձնաժողովի նախագահ, համաձայնությամբ) |
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ |
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ |
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ) |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ (համաձայնությամբ) |
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային-կենտրոնական բյուրոյի պետ (համաձայնությամբ) |
«Հայաստանի բանկերի միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար, համաձայնությամբ) |
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ., լրաց. 30.12.21 N 1509-Ա, փոփ. 14.02.22 N 183-Ա, 29.03.22 N 319-Ա, 17.02.23 N 182-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.06.2023, N 605-Ա | 03.06.2023, N 45-Ա | |
17.02.2023, N 182-Ա | 18.02.2023, N 45-Ա | |
29.03.2022, N 319-Ա | 30.03.2022, N 45-Ա | |
14.02.2022, N 183-Ա | 15.02.2022, N 45-Ա | |
30.12.2021, N 1509-Ա | 31.12.2021, N 45-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|