ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2023 թվականի N 185-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշման բացատրական նշումները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2170-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 33-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման նախաբանում «74-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը փոխարինել «24-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով․
2) որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) 1-ին կետում «78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ, 82-րդ, 83-րդ և 84-րդ հոդվածների» բառերը փոխարինել «5-րդ գլխի» բառերով․
3) հավելվածի ամբողջ տեքստում «78-րդ», «79-րդ», «80-րդ», «81-րդ», «82-րդ», «83-րդ» և «84-րդ» բառերը փոխարինել համպատասխանաբար՝ «27-րդ», «28-րդ», «29-րդ», «30-րդ», «31-րդ», «32-րդ» և «33-րդ» բառերով․
4) հավելվածի 3-րդ կետում «85-րդ» բառը փոխարինել «34-րդ» բառով․
5) հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6․ Արտահանվող ապրանքների մաքսային արժեքն այդ ապրանքների գործարքի արժեքն է, այսինքն՝ այն գինը, որը փաստացի վճարվել է կամ ենթակա է վճարման այդ ապրանքներն արտահանելու նպատակով վաճառելիս՝ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանների պահպանման դեպքում։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|