ՈՒՂՂՈՒՄ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գրությունը տեխնիկական վրիպակի կապակցությամբ, համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի N 1431-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 213-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «11-րդ կետի 2-րդ ենթակետում «շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման եզրակացության» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և պետական փորձաքննական դրական եզրակացության» բառերով,» բառերի փոխարեն սխալմամբ նշվել են «11-րդ կետի 2-րդ ենթակետում «շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման դրական եզրակացության» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և պետական փորձաքննական դրական եզրակացության» բառերով,» բառերը, խնդրում ենք նշված որոշման մեջ կատարել համապատասխան ուղղումը:
ՀՀ վարչապետի աշխատակազմ
13.03.24 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մարտի 2024 թվական: