Գլխավոր տեղեկություն
Համար
N 202-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 14.12.2022
Ընդունող մարմին
Արմավիր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
05.12.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
05.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

05 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022 թվականի N 202-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 29-րդ հոդվածով՝

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 058-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Համայնքի բյուջեի եկամտային մասում՝

ա. Բյուջետային տող 1121՝ «Գույքահարկ փոխադրամիջոցների համար», եկամտատեսակը պակասեցնել 39000,0 հազար դրամով, սահմանել 384523,6 հազար դրամ.

բ. Տող 1392՝ «Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր» եկամտատեսակը պակասեցնել 16291.0 հազար դրամով՝ սահմանելով 268914.8 հազար դրամ.

2) Համայնքի բյուջեի ծախսային մասում՝

ա. 01 բաժին 1 խումբ 1 դաս` «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» ծրագրի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» 4111 հոդվածը պակասեցնել 19000.0 հազար դրամով, «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» 4112 հոդվածը պակասեցնել 3709,0 հազար դրամով «Տրանսպորտային նյութեր» 4264 հոդվածը պակասեցնել 1071,7 հազար դրամով,

 

բ. 01 բաժին 6 խումբ 1 դաս` «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածն ավելացնել 4500,0 հազար դրամով` Արմավիր համայնքի վարչական տարածքի աղբավայրերում հողի փորման աշխատանքներ իրականացնելու համար, «Այլ կապիտալ դրամաշնորհներ» 4657 հոդվածն ավելացնել 16265,0 հազար դրամով` Արմավիր համայնքի Կոմունալ ծառայությունների բարելավում` տեխնիկական վերազինման միջոցով» ծրագրի համայնքի ներդրումն ապահովելու համար,

 

գ. 04 բաժին 5 խումբ 1 դաս` «ճանապարհային տրանսպորտ» ծրագրի «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածը պակասեցնել 3428,3 հազար դրամով,

 

դ. 05 բաժին 1 խումբ 1 դաս` «Աղբահանում» ծրագրի «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածը պակասեցնել 16291.0 հազար դրամով,

 

ե. 9 բաժին 5 խումբ 1 դաս՝ «Արտադպրոցական դաստիարակություն» ծրագրի ծախսերի «Սուբսիդիա» 4511 հոդվածն ավելացնել 743,5 հազար դրամով, «Արմավիր քաղաքի ըմբշամարտի դպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճի վերանորոգման նյութեր ձեռք բերելու նպատակով, հիմք «Արմավիր քաղաքի ըմբշամարտի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը,

 

զ. 11 բաժին 1 խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 17008,5 հազար դրամով:

 

2. Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -24

 

ԽՈՒԴԱԹՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ

ԱԲԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ

ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԱՏԻՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ

ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴԳԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

 

2022 թ. դեկտեմբերի 05

ք. Արմավիր

Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ

 

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ N 1-4

ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր

համայնքի ավագանու

2022 թ. դեկտեմբերի 05-ի

թիվ 202-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան