«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«24» հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 2002 թվականի N 52
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում տեխնիկատնտեսական ու սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի ստեղծման ու ներդրման ծրագրի մշակման և իրականացման միջգերատեսչական խորհրդի կազմը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում տեխնիկատնտեսական ու սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի ստեղծման ու ներդրման ծրագրի մշակման և իրականացման միջգերատեսչական խորհրդի կազմը հաստատելու մասին» N 585 որոշման 1-ին կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 24-ից:
Հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 24-ի N 52 որոշմամբ |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (նախագահ)
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (նախագահի տեղակալ) (համաձայնությամբ)
ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ (նախագահի տեղակալ)
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ
ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ
(կազմը փոփ. 08.08.02 N 1186-Ա)