ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2019 թվականի |
թիվ 8 |
քաղ. Չոլպոն-Աթա |
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ, ՍՈՒԲԿՈՆՏՐԱԿՏԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑ» ՆԱԽԱԳԾԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղությունների իրագործման նպատակներով, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմներին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի անձնագիրը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին՝ անհրաժեշտության դեպքում «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի անձնագրում կատարել փոփոխություններ՝ բացառությամբ այն փոփոխությունների, որոնք վերաբերում են ֆինանսավորման աղբյուրներին և ծավալներին, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական ծրագրերի իրագործման շրջանակներում կատարվող ֆինանսավորման աղբյուրներին և ծավալներին։
3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի ապրիլի 30-ի թիվ 2 որոշմամբ հաստատված՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի անձնագիրը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 9-ի թիվ 8 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մայիսի 18-ի թիվ 60 որոշման խմբագրության մեջ) |
ԱՆՁՆԱԳԻՐ
«Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի
Բաժին |
Բովանդակություն | |||||||
1. Նախագծի անվանումը |
արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց (այսուհետ՝ եվրասիական ցանց) | |||||||
2. Նախագծի նպատակները և առանցքային արդյունքները |
նախագծի նպատակներն են՝ | |||||||
3. Նախագծի արդյունավետության նպատակային ցուցիչներն ու ցուցանիշները |
Բազային սցենարով պետք է հասնել նախագծի արդյունավետության հետևյալ նպատակային ցուցիչներին ու ցուցանիշներին։ | |||||||
I փուլ (2021 թվականի II-IV եռամսյակներ)՝ 5,99 հազար տնտեսավարող սուբյեկտներ, այդ թվում՝ 0,98 հազար փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներ, | ||||||||
Սցենար |
Պայմանագրերի թիվը (հատ) |
|||||||
Փուլ I |
Փուլ II |
2026 թվական |
||||||
Բազային |
399 |
1444 |
2500 |
|||||
Անդամ պետությունների միջև, անդամ պետությունների և եվրասիական ցանցին միանալու հեռանկար ունեցող երրորդ երկրների՝ Գերմանիայի, Չինաստանի, Սինգապուրի միջև անդրսահմանային առևտրի շրջանակներում գործարքների ծավալը (հաշվի առնելով եվրասիական ցանցին միանալու արդյունքում շրջանառության աճը)՝ | ||||||||
Սցենար |
Գործարքների ծավալը (մլն ռուսական ռուբլի) |
|||||||
Փուլ I |
Փուլ II |
2026 թվական |
||||||
Բազային |
11 490,92 |
43 291,82 |
87 665,13 |
|||||
4. Նախագծի շրջանակները |
Նախագծի շրջանակներում ստեղծվող եվրասիական ցանցը նախատեսված է արդյունաբերական կոոպերացիա, սուբկոնտրակտացիա և տեխնոլոգիաների փոխանցում իրականացնելիս տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության ապահովման համար: | |||||||
5. Թույլտվություններ, սահմանափակումներ, ռիսկեր |
Ռիսկերը՝ | |||||||
6. Նախագծի իրականացման ժամկետները |
առաջին փուլ՝ 2021 թվականի II-IV եռամսյակներ, | |||||||
7. Նախագծի մասնակիցների դերերի և պատասխանատվության բաշխումը |
Եվրասիական ցանցի մասնակիցներ՝ | |||||||
8. Նախագծի վերաբերյալ հաշվետվութունները |
Մշտադիտարկման անցկացման հիմնական գործունեությունն իրականացնում է նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խումբը (այսուհետ՝ համակարգող խումբ)՝ ցանցի օպերատորի հետ փոխգործակցությամբ։ Մշտադիտարկման ընթացքում ձևավորվում են հետևյալ հաշվետվությունները՝ | |||||||
9. Սեփականության իրավունքը |
Եվրասիական ցանցի բազային բաղադրիչի և «միջուկի» իրավատերն է Հանձնաժողովը: | |||||||
10. Ֆինանսավորման աղբյուրները և ծավալները |
Նախագծի ֆինանսավորումը նախատեսված է հետևյալ աղբյուրների հաշվին (պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների օգտագործմամբ)՝ | |||||||
այնպիսի ինտեգրացիոն բաղադրիչի ստեղծում, որը ներառում է Հանձնաժողովի ընդհանուր ծառայությունները և ենթակառուցվածքային ծառայությունները, որոնք ապահովում են եվրասիական ցանցի բաղադրիչների փոխգործակցությունը (մինչև 50,52 մլն ռուբլի), |
(անձնագիրը խմբ. 18.11.19 թիվ 116, 31.01.20 թիվ 1, 18.05.21 թիվ 60)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: