ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021 թվականի N 56-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2022 թվականի բյուջեն.
1) եկամուտների գծով՝ 238021,7 հազ. դրամ,
2) ծախսերի գծով` 331897,7 հազ. դրամ,
3) հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 93876,03 հազ. դրամ:
(1-ին կետը փոփ., լրաց. 08.02.22 N 3-Ն, փոփ. 14.04.22 N 22-Ն, 14.09.22 N 45-Ն)
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի:
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի:
5. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի:
6. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն հատված 5-ի:
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի:
8. Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանել՝
1) համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման ընթացքում կարող է կատարել վերաբաշխումներ.
2) համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15%-ը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Կողմ -13
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԱՀԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱԶԻԿ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐՄԱՆ ԶԵՅՆԱԼՅԱՆ ՄԱՍԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱՐԳԱՄ ՂՈՒԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐԱԳԱԾ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԱՆՆԱ ՍԻՄՈՆՅԱՆ ԼՈՐԱ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Համայնքի ղեկավար՝ |
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ |
(հավելվածը փոփ., լրաց. 08.02.22 N 3-Ն, 14.04.22 N 22-Ն, 14.09.22 N 45-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.09.2022, N 45-Ն | 20.09.2022, N 56-Ն | |
14.04.2022, N 22-Ն | 21.04.2022, N 56-Ն | |
08.02.2022, N 3-Ն | 19.02.2022, N 56-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|