ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2020 թվականի |
թիվ 182 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 5-րդ կետին, 105-րդ հոդվածի 5-րդ կետին, 260-րդ հոդվածի 3-րդ կետին և 266-րդ հոդվածի 24-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 182 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2018 թվականի հոկտեմբերի 16-ի «Ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ՝ փոխադրողի կողմից որպես էքսպրես բեռ առաքվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման մասին» թիվ 158 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի հինգերորդ պարբերությունը լրացնել «և տրանսպորտային միջոցների թափքեր՝ անձնական օգտագործման համար» բառերով:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2018 թվականի նոյեմբերի 20-ի «Այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթի մասին, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ» թիվ 185 որոշման մեջ՝
ա) այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթի ձևը, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է սույն որոշմամբ հաստատված՝ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ, շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 185 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 182 որոշման խմբագրությամբ) |
ՁԵՎ
այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթի, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ
|
». |
բ) Նշված որոշմամբ հաստատված՝ «Այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթի, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ» ձևը լրացնելու կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ և 12-րդ կետերով.
«11. «Ամսաթիվ» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։
Վանդակում նշվում է վճարման փաստաթղթի լրացման ամսաթիվը՝ ՕՕ.ԱԱԱ.ՏՏՏՏ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով։
12. «Վճարման փաստաթուղթը լրացվել է» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։
Էլեկտրոնային փաստաթղթի ձևով վճարման փաստաթուղթը լրացնելիս վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում նշվում է վճարման փաստաթուղթը լրացրած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի համարը, իսկ դրա բացակայության դեպքում նշվում են մաքսային մարմնի այդ պաշտոնատար անձի ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում): Թղթային կրիչի վրա փաստաթղթի ձևով վճարման փաստաթուղթը լրացնելիս վանդակում դրվում է վճարման փաստաթուղթը լրացրած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը, իսկ դրա բացակայության դեպքում նշվում են մաքսային մարմնի այդ պաշտոնատար անձի ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), և դրվում է նրա ստորագրությունը:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|