ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 22-ին
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հոկտեմբերի 2005 թվականի, ՀՕ-207-Ն, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի առաջին մասի ութերորդ պարբերությունում «կամ համայնքային ենթակայության հիմնարկ» բառերը փոխարինել «, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով.
«3.1) հաստատում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի օրինակելի կանոնադրությունը` դրանում սահմանելով տարածքային մարմնի աշխատողներին ներկայացվող մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող միասնական պահանջներ, ինչպես նաև նրանց իրավունքների և պարտականությունների նկարագրերը.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|