ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 548-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 2)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ամերիքերս» (AmeriCares) հիմնադրամի կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված դեղերի (6 տեղ՝ 202 արկղ, 568 կգ ընդհանուր քաշով, 1,727,248.56 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,473.55 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման (բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության
«Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
29.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 548-Ա որոշման |
ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ
NN ը/կ |
Ստացողը |
Նկարագրությունը |
Կոդը |
Արկղը |
Քաշը (կգ) |
Արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
1. |
Ավանեսյան Անահիտ – ՀՀ առողջապահության նախարարություն |
Դեղեր |
Air 247-01 |
64 |
303 |
1,316,093.84 |
2. |
Ղազարյան Ս.- ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն |
Դեղեր |
Air 247-02 |
40 |
99 |
86,007.20 |
3. |
Դավթյան Շուշան - «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ |
Դեղեր |
Air 247-03 |
24 |
111.6 |
103,217.60 |
4. |
Տարագճյան Կ.- ՀԲԸՄ Քլոտյա Նազարյան բժշկական կենտրոն |
Դեղեր |
Air 247-04 |
21 |
28.4 |
47,122.56 |
5. |
Աղաջանովա Ե. – «Մուրացան» համալսարանական հիվանդանոց |
Դեղեր |
Air 247-05 |
50 |
24.4 |
114,012 |
6. |
Դանիելյան Ս. - ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ |
Դեղեր |
Air 247-06 |
3 |
1.6 |
60,795.36 |
Ընդամենը՝ 202 | 568 | 1,727,248.56 | |
Փոխադրման ծախսեր՝ | 5,473.55 | ||
Ընդամենը՝ | 1,732,722.11 |
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
29.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|