ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2019 թվականի |
թիվ 66 |
քաղ. Մինսկ |
«ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 018/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 018/2011) կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
Հավելված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի հունիսի 21-ի թիվ 66 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 018/2011) կատարվող
1. IV բաժնի 19-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում արգելվում է շրջանառության մեջ դնել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնք դասվում են այլ կատեգորիաների շարքին։»։
2. Թիվ 1 հավելվածի 3-րդ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով
«6 |
M1, N1, М2, N2 (ՄԱԿ-ի թիվ 83-07 կանոնների կիրառության ոլորտին համապատասխան)՝ կայծային բռնկումով աշխատող շարժիչներով (բենզինային ու գազային) և դիզելներով |
ՄԱԿ-ի թիվ 83-07 կանոններ |
M1, N1, М2, N2` 2840 կգ-ից ավելի հսկիչ զանգվածով, М3, N3՝ դիզելներով, գազադիզելներով, կայծային բռնկումով աշխատող շարժիչներով (բենզինային գազային և երկվառելիքային (գազանման վառելիքով աշխատանքի ռեժիմում)) |
ՄԱԿ-ի թիվ 49-06 կանոններ | |
դիզելներ, գազադիզելներ և կայծային բռնկումով աշխատող շարժիչներ (բենզինային, գազային և երկվառելիքային (գազանման վառելիքով աշխատանքի ռեժիմում)՝ նախատեսված M1, М2, N1, N2 կատեգորիաների տրանսպորտային միջոցների վրա տեղադրման համար՝ |
ՄԱԿ-ի թիվ 49-06 կանոններ»։ | |
2840 կգ-ից ավելի հսկիչ զանգվածով, М3, N3 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: