ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2021 թվականի N 1188-Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 72-րդ հոդվածի 9-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարների չափը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1188-Ն որոշման |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ
1. |
Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին երկլեզու տեղեկանքի տրամադրում (հայերեն/անգլերեն կամ հայերեն/ռուսերեն) |
Նույն աշխատանքային օրը |
5000 |
2. |
Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելն օրենքով սահմանված ժամկետից կրճատ ժամկետում |
երկրորդ աշխատանքային օրը |
30000 |
հինգերորդ աշխատանքային օրը |
20000 | ||
յոթերորդ աշխատանքային օրը |
10000 | ||
3. |
Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի կամ «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի հիման վրա քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելն օրենքով սահմանված ժամկետից կրճատ ժամկետում |
նույն աշխատանքային օրը, բացառությամբ, եթե դիմումը ներկայացվել է աշխատանքային օրվա ավարտից 4 ժամ առաջ: Վերջին դեպքում վերականգնումը կատարվում է դիմում ներկայացնելուն հաջորդող աշխատանքային օրը |
10000 |
4. |
Անվան (անուն, ազգանուն, հայրանուն) փոփոխումն օրենքով սահմանված ժամկետից կրճատ ժամկետում |
երկրորդ աշխատանքային օրը |
30000 |
հինգերորդ աշխատանքային օրը |
20000 | ||
յոթերորդ աշխատանքային օրը |
10000 | ||
5. |
Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելն օրենքով սահմանված ժամկետից կրճատ ժամկետում |
երկրորդ աշխատանքային օրը |
30000 |
հինգերորդ աշխատանքային օրը |
20000 | ||
յոթերորդ աշխատանքային օրը |
10000 | ||
6. |
Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղագրական սխալները կամ առանձին տառերի կամ թվերի ուղղումն օրենքով սահմանված ժամկետից կրճատ ժամկետում |
նույն աշխատանքային օրը, բացառությամբ, եթե դիմումը ներկայացվել է աշխատանքային օրվա ավարտից 4 ժամ առաջ: Վերջին դեպքում վերականգնումը կատարվում է դիմում ներկայացնելուն հաջորդող աշխատանքային օրը |
10000 |
7. |
Ամուսնալուծության պետական գրանցման ժամկետի կրճատում՝ ամուսնալուծվողների ցանկությամբ նշանակված օրը |
100000 | |
8. |
Ամուսնության պետական գրանցման համար հանդիսավոր արարողության իրականացում՝ գործակալության կամ սպասարկման կենտրոնի կամ գործակալության հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող մարմնի հատկացրած տարածքում |
20000 | |
9. |
Ամուսնության հանդիսավոր պետական գրանցում գործակալությանը կամ սպասարկման կենտրոնին հատկացված տարածքից դուրս` ամուսնացողների նշած վայրում |
40000 | |
10. |
Ամուսնության հանդիսավոր պետական գրանցում գործակալությանը կամ սպասարկման կենտրոնին հատկացված տարածքից դուրս` ամուսնացողների նշած վայրում ոչ աշխատանքային ժամերին և (կամ) ոչ աշխատանքային օրերին |
60000 | |
11. |
Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրման ենթակա երեխայի որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով դիմումների ուսումնասիրություն |
1.000.000 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
22.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2021 թվական: