Գլխավոր տեղեկություն
Համար
N 458-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2022-12.10.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

         

N 458-Ա

    

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 105,839,500 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

            

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

24.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

              

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 458-Ա որոշման

      

Ծ Ր Ա Գ Ի Ր

    

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

   

1.

Ծրագրի նպատակը

«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի պահպանության բարելավում

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Կովկասի բնության հիմնադրամ

4.

Ծրագրի կատարողը

Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ, Արարատի մարզ, ք. Վեդի, Կասյան 79,

ՀՎՀՀ՝ 04108656

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Արարատի մարզ, ք. Վեդի, շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

105 839 500 ՀՀ դրամ, որից 7 487 500 դրամը նախորդ տարվա մնացորդը

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2022 թվականի հունիսի 12-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի միջև 03.03.2021 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակ- ներում ֆինանսավորվող 2022 թվականի ծրագիր` 12.06․2022 թ.-31.12.2022 թ.-105 839 500 դրամ, այդ թվում`

1. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում-11 706.0 հազար դրամ,

2. Գրասենյակային նյութերի և հագուստի ձեռքբերում-4 300.0 հազար դրամ,

3. Առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում-100.0 հազար դրամ,

4. Կենցաղային և հանրային նյութերի ձեռքբերում-200.0 հազար դրամ,

5. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում-30.0 հազար դրամ,

6. Վարչական սարքավորումների ձեռքբերում-980.0 հազար դրամ

7. Ծառայությունների ձեռքբերում-15 669.6 հազար դրամ,

8. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր /եզակի

էկոհամակարգի, հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող բուսատեսակների ու կենդանատեսակների պահպանություն՝ պայմանավորված բնության անկանխատեսելի իրավիճակներով, ինչպիսիք են՝ հորդառատ անձրևների հետևանքով առաջացած

հեղեղումները, երաշտը, հրդեհները և այլն/-72 853.9 հազար դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում /2-4 եռամսյակ/ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-11 706.0 հազար դրամ, այդ թվում`

1.1 Բենզին «Ռեգուլյար»-1 560.0 հազար դրամ (3000 լիտր),

1.2 Դիզելային վառելիք-3 000.0 հազար դրամ (6000 լիտր),

1.3 Սեղմված բնական գազ - 5 760.0 հազար դրամ (18000 կգ),

1.4 Հակասառիչ հեղուկ-90.0 հազար դրամ (60 լիտր),

1.5 Շարժիչի յուղ-200.0 հազար դրամ (100 լիտր),

1.6 Բեռնատարի անիվներ - 400.0 հազար դրամ (4 հատ),

1.7 Ավտոմեքենաների անիվներ-480.0 հազար դրամ (12 հատ),

1.8 Կուտակիչ մարտկոց-216.0 հազար դրամ (6 հատ):

2. Գրասենյակային նյութերի և հագուստի ձեռքբերում /2-4-րդ եռամսյակ/ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-4 300.0 հազար դրամ, այդ թվում`

2.1 Գրասենյակային նյութեր և գրենական պիտույքներ-300.0 հազար դրամ

2.2 Համազգեստ-4 000.0 հազար դրամ (50 հատ):

3. Առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում /2-րդ եռամսյակ/ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-100.0 հազար դրամ, այդ թվում`

3.1 Դեղորայք-100.0 հազար դրամ:

4. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում /2-4-րդ եռամսյակ/ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-200.0 հազար դրամ, այդ թվում`

4.1 Կենցաղային և տնտեսական նյութեր-200.0 հազար դրամ:

5. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում /2-րդ եռամսյակ/ գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-30.0 հազար դրամ, այդ թվում`

5.1 Ստվարաթուղթ –30.0 հազար դրամ:

6. Վարչական սարքավորումների ձեռքբերում /2-3-րդ եռամսյակ/ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-980.0 հազար դրամ, այդ թվում՝

6.1 Հեռուստացույց LED 50-700.0 հազար դրամ ( 1հատ),

6.2 Օդորակիչ - 280.0 հազար դրամ (1 հատ)

7. Ծառայությունների ձեռքբերում /1-4-րդ եռամսյակ/ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-15 669.6 հազար դրամ, այդ թվում`

7.1 Էլեկտրամատակարարում-600.0 հազար դրամ,

7.2 Գազամատակարարում-900.0 հազար դրամ,

7.3 Միջազգային և միջքաղաքային հեռախոսային կապի ծառայություն-700.0 հազար դրամ,

7.4 Համացանց-742.0 հազար դրամ,

7.5 Մշակման քլիրինգային ծառայություններ-120.0 հազար դրամ,

7.6 Նավիգացիոն ծառայություն-670.8 հազար դրամ,

7.7 Հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություն-200.0 հազար դրամ,

7.8 Ավտոմեքենաների վերանորոգման ծառայություն-6 000.0 հազար դրամ,

7.9 Համակարգչային սարքավորումների ընթացիկ վերանորոգման ծառայություն-150.0 հազար դրամ,

7.10 Խմելու ջուր-250.0 հազար դրամ,

7.11 Կենցաղային ծառայություն-54.0 հազար դրամ,

7.12 Առողջապահության ապահովագրման ծառայություն-2 000.0 հազար դրամ,

7.13 Հակահրդեհային պաշտպանության ծառայություն-3 000.0 հազար դրամ,

7.14 Ներկայացուցչական ծառայություններ-282,8 հազար դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր-2 873.0 հազար դրամ, որից

1. Գրասենյակային պարագաներ-300․0 հազար դրամ,

2. Կենցաղային և հանրային սննդի նյութեր-100.0 հազար դրամ,

3. Կոմունալ ծախսեր-2 473.0 հազար դրամ,

3.1 Էլեկտրամատակարարում-300.0 հազար դրամ,

3.2 Գազամատակարարում-900.0 հազար դրամ,

3.3 Միջազգային և միջքաղաքային հեռախոսային կապի ծառայություն-400.0 հազար դրամ,

3.4 Համացանց-369.0 հազար դրամ,

3.5 Գրասենյակային սարքավորումների ընթացիկ վերանորոգման ծառայություն-250.0 հազար դրամ,

3.6 Կենցաղային ծառայություն-54.0 հազար դրամ,

3.7 Հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություն-200.0 հազար դրամ,

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով

լիազորված մարմնին:

                  

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

24.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.10.2022, N 706-Ա 12.10.2022, N 458-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան