Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 18
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.02.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

           

24 փետրվարի 2021 թվականի

թիվ 18

քաղ. Մոսկվա

           

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՒ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾՆԵՐԸ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂՆԵՐԸ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ 2-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                  

«Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ և 37-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. «Քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցները և բարձր հաճախականության սարքավորումները, այդ թվում՝ ներկառուցվածները կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնողները, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու մասին» հիմնադրույթի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 15 հավելված) թիվ 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 21 կետով՝

«21. Հետևյալ ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող մագնիսառեզոնանսային տոմոգրաֆներ, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի համակարգեր.

13 560 կՀց +/- 1,0 % կամ 13 424-13 696 կՀց.

14 600 կՀց +/- 1,72 % կամ 14 348-14 852 կՀց.

40,68 ՄՀց +/- 1,0 % կամ 40,2-41,1 ՄՀց.

63,8 ՄՀց +/- 1,26 % կամ 62,90-64,61 ՄՀց.

81,36 ՄՀց +/- 1,0 % կամ 80,5-82,2 ՄՀց.

127,7 ՄՀց +/- 0,63 % կամ 126,8-128,51 ՄՀց:».

բ) 3-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9) ռադիոճառագայթում արձակող սարքավորումներ չպարունակող ռադիոընդունիչ միջոցներ, այդ թվում՝ ներկառուցվածները կամ այլ սարքավորումների կազմի մեջ մտնողները.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

      

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

        

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան