ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2000 թվականի N 309
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի դեկտեմբերի 16-ի N 761 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի
| Ա. Մանուկյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (հանձնաժողովի նախագահ) |
| Ս. Մնացականյան | - | ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ (համաձայնությամբ) |
| Ա. Ասլիկյան | - | ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
| Ա. Պետրոսյան | - | ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
| Մ. Ստակյան | - | ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
| - | ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ | |
| Գ. Ամալյան | - | ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
| Վ. Գաբրիելյան | - | ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
| Խ. Բեզիրջյան | - | ՀՀ կառավարման դպրոցի տնօրեն |
| Ա. Խուրշուդյան | - | Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի վերապատրաստման բաժնի պատասխանատու (համաձայնությամբ) |
| Վ. Քալաշյան | - | «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
| Ա. Խուդավերդյան | - | ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)»: |
| Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Մարգարյան |