ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2022 թվականի N 585-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 16.1-ին կետերը, ինչպես նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-284-Ն օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում պետություն-մասնավոր գործընկերության պայմանական պարտավորությունների թույլատրելի սահմանաչափ սահմանել տարեկան 3 տոկոս՝ հաշվարկի իրականացման տարվա Հայաստանի Հանրապետության ծրագրային համախառն ներքին արդյունքի նկատմամբ:
2. Հայաստանի Հանրապետությունում պետություն-մասնավոր գործընկերության ուղղակի պարտավորությունների թույլատրելի սահմանաչափ սահմանել 1 տոկոս՝ հաշվարկի իրականացման տարվա Հայաստանի Հանրապետության ծրագրային համախառն ներքին արդյունքի նկատմամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
28.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|