Գլխավոր տեղեկություն
Համար
N 251-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.2022-18.10.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 251-Ա

 

«ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 860-Ա որոշման հավելվածի 48-րդ կետը`

1. Հաստատել «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի օգոստոսի 21-ի «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 1110-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

30.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 251-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Ա. Պապոյան  - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ
Ա. Օհանյան  - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի գլխավոր մասնագետ
Ն. Սաֆարյան  - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր (համաձայնությամբ)
Ք. Ռաֆայելովա  - «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան», Ասիական լեզուների գիտաուսումնական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)
Խան Մինծյեն  - չինական կողմի ներկայացուցիչ, «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի Կոնֆուցիոսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն (համաձայնությամբ)
Ն. Խաչատրյան  - «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ, մանկավարժական խորհրդի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Ռ. Սուքիասյան  - «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի ծնողական խորհրդի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ