ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի հունիսի 15-ին
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 հուլիսի 2005 թվականի, ՀՕ-160-Ն, այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Քրեակատարողական վարչության պետի տեղակալներին, քրեակատարողական հիմնարկների պետերին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` քրեակատարողական վարչության պետի առաջարկությամբ:
Քրեակատարողական տեսչության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
Քրեակատարողական տեսչության ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քրեակատարողական տեսչության պետը:
3. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբի պաշտոններում նշանակում և պաշտոնից ազատում է քրեակատարողական վարչության պետը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների պետերին սույն օրենքով սահմանված կարգով այլ պաշտոնի փոխադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` քրեակատարողական վարչության պետի առաջարկությամբ:».
2) 2-րդ մասի «կրտսեր խմբում» բառերը փոխարինել «գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերում» բառերով, իսկ «պետը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 3-րդ կետը «տալիս է ցուցումներ» բառերից հետո լրացնել «, անհրաժեշտության դեպքում հայտարարում է տագնապ, այդ թվում` ուսումնական տագնապ կամ ուժեղացված ծառայություն» բառերով.
2) 10-րդ կետի «կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող» բառերը փոխարինել «իր կողմից պաշտոնում նշանակված» բառերով:
Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը «տալիս է ցուցումներ» բառերից հետո լրացնել «, անհրաժեշտության դեպքում քրեակատարողական հիմնարկում հայտարարում է տագնապ, այդ թվում` ուսումնական տագնապ կամ ուժեղացված ծառայություն» բառերով:
Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նաև քրեակատարողական վարչության պետը իր կողմից պաշտոնում նշանակված քրեակատարողական ծառայողների նկատմամբ:».
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ հինգերորդ պարբերությունով.
«Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող են կիրառել նաև քրեակատարողական հիմնարկների ղեկավարները:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|