ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի հունիսի 1-ին
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-6-Ն)`
1) 15-րդ հոդվածում`
ա) վերնագրի և տեքստի «այլընտրանքային զինվորական» բառերը փոխարինել «այլընտրանքային» բառով,
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Սույն հոդվածում նախատեսված կարգով այլընտրանքային ծառայությունը պարտադիր զինվորական ծառայությամբ փոխարինելու դիմում ներկայացրած անձինք պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում ընդհանուր հիմունքներով, և նրանց այլընտրանքային ծառայության ժամկետը չի ներառվում պարտադիր զինվորական ծառայության ժամկետում:».
2) 17-րդ հոդվածի 1-ին մասում «զորակոչված» բառը փոխարինել «կանչված» բառով.
3) 21-րդ հոդվածում՝
ա) երկրորդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«3. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից կալանքի կամ ազատազրկման ձևով պատիժ կրելու, այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ լքելու կամ ծառայությունից խուսափելու կամ ծառայությունը կատարելուց հրաժարվելու ժամկետը չի ներառվում այլընտրանքային աշխատանքային ծառայողի ծառայության ժամկետի մեջ:»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|