Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.21-2022.03.06 Պաշտոնական հրապարակման օրը 23.02.2022
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
23.02.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

23 փետրվարի 2022 թ.
ք. Երևան

N 11-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ (ՀԵՆԱՇԱՐԺԱԿԱՆ) ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ՝ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵՎ ՆԱԽԸՆՏՐԱԾ ՎԱՅՐԻ ՄԱՏՉԵԼԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ (ՀԵՆԱՇԱՐԺԱԿԱՆ) ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ՝ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՆԱԽԸՆՏՐԱԾ ՎԱՅՐԻ ՄԱՏՉԵԼԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3.1-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Սահմանել ընտրությունների ժամանակ իրենց տեղամասային կենտրոնում քվեարկելու անհնարինության դեպքում՝

1) տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողի կողմից՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողի տվյալները՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանելու և նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում լրացնելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2022 թ. փետրվարի 23-ի N 11-Ն որոշման

 

________________________________________________

(նշվում է ընտրողների ցուցակը վարող լիազոր մարմնի անվանումը)

 

ԴԻՄՈՒՄ

 

Ես (իմ վստահորդ)՝ ________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

անձը հաստատող փաստաթուղթ` ___________________, տրված`_______________________________

                                                                                (սերիա, համար)                                    (օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից)

 

հաշվառված՝______________________________________________________________________________

(հաշվառման վայրը)

 

հանդիսանում եմ տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձ, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3.1-րդ մասը՝ ______________________________________________________ ընտրություններին

(նշվում է ընտրության անվանումը)

 

մասնակցելու համար, խնդրում եմ՝ իմ տվյալները ժամանակավորապես հանել ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկել իմ նախընտրած մատչելի՝ թիվ ______/______ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:

 

Կից ներկայացվում է տեղաշարժման (հենաշարժական) դժվարությունները հավաստող փաստաթղթի պատճենը, իսկ այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում՝ նաև կցվում է լիազորագիրը և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը։

 

Դիմող` (լիազորված անձ)

 

_____________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

_________________________

(ստորագրություն)

 

«____» _______________ 20   թ.

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2022 թ. փետրվարի 23-ի N 11-Ն որոշման

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ (ՀԵՆԱՇԱՐԺԱԿԱՆ) ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ՝ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԸՆՏՐԱԾ ՎԱՅՐԻ ՄԱՏՉԵԼԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3.1-րդ մասը՝

_______________________________________________________________________________________________-ի

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

անձը հաստատող փաստաթուղթ` ___________________, տրված`____________________________

                                                                            (սերիա, համար)                               (օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից)

 

վերաբերյալ տվյալները ժամանակավորապես հանվել են՝ __________________ մարզի

_______________________________________համայնքի թիվ _____/_____ ընտրական տեղամասի

ընտրողների ցուցակից և լրացվել _________________մարզի ____________ համայնքի

___________________________________________ հասցեի թիվ _____/_____ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:

 

____________________________________

(լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման

ղեկավարի անունը, ազգանունը)

 

 

_______________________

(ստորագրություն)

 

Կ.Տ.    

 

«____» ____________ 20   թ.

   

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2022 թվական: