Գլխավոր տեղեկություն
Համար
N 1093-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1093-Ա

 

«ԿԱՄՐՋԱԿ» ՍՈՑԻԱԼ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող՝ 8,291,750 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ջրատաքացուցիչների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01003187) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2021 թվականի հոկտեմբերի 28-ին կնքված N 28102021/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 25 հատ ջրատաքացուցչի մատակարարում և տեղադրում` 8,291,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 1093-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնաջուր, Մեծ Պարնի և Սպիտակ բնակավայրերում սոցիալապես անապահով ընտանիքներին արտոնյալ պայմաններով

տրամադրել արևային ջրատաքաուցիչներ։

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից:

3.

Բարեգործը

«Լիթլ բրիջ Սվիթսերլանդ» հասարակական կազմակերպություն, Նախագահ՝ Հիլդե Ադեհայդ Քինդ, Շվեցարիա (Ջիաքոմետտի ստասսե 134. 7000 Չուր, ՖՕ0569480):

4.

Ծրագրի կատարողը

«Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպություն, իրավաբանական հասցե՝ քաղ. Երևան, Զ. Սարկավագի 129/5, ՀՎՀՀ՝ 01003187,

հեռ՝ 010-516-044:

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնաջուր, Մեծ Պարնի, Սպիտակ բնակավայրեր։ Բնագավառը՝ սոցիալական։

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն կազմում 8,291,750 (Ութ միլիոն երկուհարյուր իննսուն մեկ հազար յոթ հարյուր հիսուն) դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնաջուր, Մեծ Պարնի և Սպիտակ բնակավայրերի բնակիչները, որոնց ընտրությունը կատարվում է կազմակերպության կողմից, ուսումնասիրությունների արդյունքում։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

01.12.2021-ից մինչև 28.02.2022 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները,անհրաժեշտ ֆինանսական

միջոցների ծավալը

Ընտրված ընտանիքների հետ կնքվում են փոխառության պայմանագրեր՝ անտոկոս մարման պայմանով, որի արդյունքում ձևավորվելու է շրջանառու ֆոնդ, ուղղված նույն

նպատակին՝ արևային ջրատաքացուցիչ համակարգերի ձեռքբերմանը և նույն պայմաններով գյուղական համայնքների անապահով ընտանիքներին տրամադրմանը:

Արևային ջրատաքացուցիչները ձեռք բերելու համար կնքվել է պայմանագիր 25 հատ ջրատաքացուցչի համար՝ 8,291,750 դրամի չափով, տեղադրման միջոցառումները կկատարվեն ծրագրի իրականացման ժամկետում:

10.

Ձեռք բերվող, ներմուծվող, ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

25 հատ արևային ջրատաքացուցչի ձեռք բերում՝ 8,291,750 միլոն դրամի չափով։ Տեղադրվելու են 300 լիտրանոց արևային ջրատաքացուցիչներ։ Յուրաքանչյուր ջրատաքացուցիչը տեղադրվում է առավելագույնս 10 օրվա ընթացքում և ամբողջ քանակությունը կտեղադրվի ծրագրի իրականացման ընթացքում։ Ջրատաքացուցիչները հինգ տարով սպասարկման և թերությունների վերացման երաշիքի ներքո են լինելու և անխափան աշխատելու համար ունենալու են թերությունների վերացման եռօրյա արձագանքման պայմանագիր։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսեր

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակծությունը,պետական կառավարման,տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականցման ընթացքում համագործակցելու ենք Լոռու մարզի Կաթնաջուր, Մեծ Պարնի և Սպիտակ բնակավայրեր ղեկավարության հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է Լոռու մարզի Կաթնաջուր, Մեծ Պարնի, Սպիտակ բնակավայրերի ղեկավարության, Կամրջակ ՍԲՀԿ-ի աշխատակազմի մշտադիտարկման միջոցով և աշխատանքները կատարելուց հետո Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցաան հանձնաժողովին կներկայացվի

հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան