041.0713.09.12.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 1998 թվականի N 713
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 128 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» N 128 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
|
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ (ԴՐԱՄ) |
| ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար | 52000 |
| ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար | 50700 |
| ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի առաջին տեղակալ | 48100 |
| ՀՀ վարչապետի մամլո քարտուղար, մամուլի ծառայության պետ, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ կառավարության աշխատակազմի քարտուղարության պետ, վարչության պետ, գործերի կառավարիչ, ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի տեղակալ, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ | 45500 |
| ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու | 44000 |
| ՀՀ վարչապետի օգնական, ՀՀ կառավարության աշխատակազմի վարչության պետի տեղակալ, ծառայության պետի տեղակալ, քարտուղարության պետի տեղակալ, գործերի կառավարչի տեղակալ | 40000 |
| ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի, ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի աշխատակազմերի ղեկավարներ, խորհրդականներ | 37200 |
| Բաժնի վարիչ | 32500 |
| Նախարարի օգնական | 30850 |
| Գլխավոր մասնագետ, արխիվի վարիչ, գրադարանավար | 22100-26000 |
| Առաջատար մասնագետ | 20800-22100 |
| Առաջին կարգի մասնագետ | 18200-19500 |
| Երկրորդ կարգի մասնագետ | 15600-16900 |
| Մասնագետ, պահեստապետ | 13000-14300 |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Է. Թադևոսյան |