Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 2022 թվականի N 75-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի միջև 2021 թվականի հունիսի 15-ին կնքված՝ պետական գնման N ՀՀԱՆԲՄԾՁԲ-21/17 պայմանագրում կատարել փոփոխություն և երեք ամսով երկարաձգել պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման ժամկետը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
27.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |