Գլխավոր տեղեկություն
Համար
N 935-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 935-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 759-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 16-ի «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Մանկական խաղահրապարակների տեղադրում Հայաստանի Հանրապետության մարզային համայնքներում» ծրագրի մասին» N 759-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում «Մանկական խաղահրապարակների տեղադրում Հայաստանի Հանրապետության մարզային համայնքներում» բառերը փոխարինել «Կահույքի տրամադրում Հայաստանի Հանրապետության մարզային համայնքներին» բառերով.

2) որոշման 1-ին կետում «ԱՄՆ-ի «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Մանկական խաղահրապարակների տեղադրում Հայաստանի Հանրապետության մարզային համայնքներում ՝ 15,991,680 դրամ ընդհանուր արժողությամբ» բառերը փոխարինել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 36,062.680 դրամ ընդհանուր արժողությամբ՝ «Կահույքի տրամադրում Հայաստանի Հանրապետության մարզային համայնքներին» բառերով.

3) որոշման 2-րդ կետում «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05501766) 2021 թվականի հուլիսի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքներ՝ 15,991,000 դրամի չափով» բառերը փոխարինել «Վարդանյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04427644) 2021 թվականի հուլիսի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարում՝ 36,062.680 դրամի չափով» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

   

01.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ