Գլխավոր տեղեկություն
Համար
N 2043-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.13-2021.12.26 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2021 թվականի N 2043-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1734-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1489-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների և հիմք ընդունելով «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ, 16-րդ հոդվածի 1-ին, 19-րդ հոդվածի 2-րդ, 21-րդ հոդվածի 2-րդ և 23-րդ հոդվածի 2-րդ մասերը, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հիմնական կենսաթոշակի, նվազագույն կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» N 1734-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 5-րդ ենթակետի «ա» պարբերությունում «40000» թիվը փոխարինել «43000» թվով, «բ» պարբերությունում «30000» թիվը՝ «33000» թվով, «գ» պարբերությունում «27000» թիվը՝ «30000» թվով.

2) 6-րդ ենթակետում «27000» թիվը փոխարինել «30000» թվով.

3) 7-րդ և 8-րդ ենթակետերում «26500» թիվը փոխարինել «28600» թվով։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը սահմանելու մասին» N 1489-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին և 3-րդ ենթակետերում «26500» թիվը փոխարինել «28600» թվով.

2) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) հաշմանդամության նպաստի չափերը՝

ա. առաջին խմբի հաշմանդամի համար՝ 28600 դրամ,

բ. երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 28600 դրամ,

գ. երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 28600 դրամ,

դ. հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37000 դրամ.»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

16.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2021 թվական: