Գլխավոր տեղեկություն
Համար
N 1835-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.01-2021.11.14 Պաշտոնական հրապարակման օրը 11.11.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.11.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 2021 թվականի N 1835-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» N 305-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 15.3-րդ կետի «Բնակելի տարածքի անվանումը և հասցեն» սյունակը «հանրակացարան,» բառից հետո լրացնել «բն. 8 և» բառերով, «Մակերեսը» սյունակում «73» թիվը փոխարինել «60.7 և 10.0» բառերով, իսկ «Հաշվեկշռային արժեքը (դրամ)» սյունակում «482.895» թիվը՝ «401.531 և 66.150» բառերով.

2) 15.7-րդ կետի «Բնակելի տարածքի անվանումը և հասցեն» սյունակում «բն.30» բառերը փոխարինել «բն. 5 և բն. 7» բառերով, «Մակերեսը» սյունակում «28.2» թիվը փոխարինել «11.3 և 16.4» բառերով, իսկ «Հաշվեկշռային արժեքը (դրամ)» սյունակում «186.543» թիվը՝ «74.750 և 108.486» բառերով.

3) 96.4-րդ կետի «Մակերեսը» սյունակում «48.4» թիվը փոխարինել «31.10» թվով, իսկ «Հաշվեկշռային արժեքը (դրամ)» սյունակում «2, 347,496» թիվը՝ «1,508,411» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

      

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

     

11.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

      

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2021 թվական: