ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 1998 թվականի N 77
քաղ. Երևան
1998 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԳԱՆՈՅԻ (ՃԱՊՈՆԻԱ) 18-ՐԴ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1998 թվականի փետրվարի 7-22-ը Նագանոյում կայանալիք 18-րդ ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախապատրաստությունը և մասնակցությունն ապահովելու նպատակով`
1. Հաստատել 1998 թվականի Նագանոյի 18-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 1998 թվականի Նագանոյի 18-րդ ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախապատրաստության և մասնակցության նպատակով հատկացնել գումար` համաձայն Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ներկայացրած նախահաշվի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
1998 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԳԱՆՈՅԻ 18-ՐԴ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
| Ալեքսան Ավետիսյան | - ՀԱՕԿ-ի նախագահ (պատվիրակության ղեկավար) |
| Հարություն Յավրյան | - ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար |
| Գագիկ Ներսիսյան | - ՀԱՕԿ-ի գործկոմի անդամ, ՀԱՕԿ-ի նախագահին ուղեկցող |
| Արթուր Գևորգյան | - մարզական պատվիրակության ղեկավար |
| Փոլ Վարադյան | - ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարին ուղեկցող |
| Սամվել Խաչատրյան | - ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ-ի անդամ |
| Յուրի Մամիկոնյան | - ՀԱՕԿ-ի պատասխանատու, օլիմպիական կցորդ |
| Դավիթ Հարությունյան | - լեռնադահուկային մարզաձևի մարզիչ |
| Ռուբեն Դավթյան |
- ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության սպորտվարչության ձմեռային մարզաձևերի պատասխանատու, մարզիչ, ՀԱՕԿ-ի անդամ |
| Նաթելլա Հովասափյան | - ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության ղեկավար |
| Գրիգոր Գրիգորյան | - բժիշկ |
| Քսենյա Սմետանենկո | - գեղասահորդ (պարային զույգ) |
| Սամվել Գյոզալյան | - գեղասահորդ (պարային զույգ) |
| Մարիա Կրասիլցևա | - գեղասահորդ (սպորտային զույգ) |
| Ալեքսանդր Չեստնիխ | - գեղասահորդ (սպորտային զույգ) |
| Արսեն Հարությունյան | - լեռնադահուկորդ (ոլորավայրէջք) |
| Ալլա Միքայելյան | - դահուկավազորդ (ազատ ոճ) |
| Արմեն Ռաֆայելյան | - Ֆրիստայլ (մոգուլ) |
| Վահե Վարդանյան | - ուսանող (միջազգային երիտասարդական ճամբար) |
| Արևիկ Ղարիբյան | - ուսանող (միջազգային երիտասարդական ճամբար) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության |
Շ. ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ |