Գլխավոր տեղեկություն
Համար
N 765-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.07.21/39(338) Հոդ.673
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.01.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 13 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 2006 թվականի N 765-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԳՈՎԱԶԴԻ (ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ) ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 30.09.21 N 1603-Ն)

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 30.09.21 N 1603-Ն)

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման, ինչպես նաև ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը` համաձայն հավելվածի։

(1-ին կետը փոփ. 30.09.21 N 1603-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 2 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 7
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունվարի 19-ի N 765-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԳՈՎԱԶԴԻ (ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ) ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ
(վերնագիրը խմբ. 30.09.21 N 1603-Ն)

Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների (այսուհետ` ճանապարհներ) օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների) տեղադրվող գովազդի (գովազդային վահանակի), ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման հետ կապված փոխհարաբերությունները:

Սույն կարգի դրույթները չեն տարածվում ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը տեղադրված գովազդային վահանակների վրա:

(նախաբանը խմբ. 19.04.07 N 734-Ն, 30.09.21 N 1603-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) տարածումն ու տեղադրումն իրականացվում է «Գովազդի մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի և սույն կարգի պահանջներին համապատասխան:

(1-ին կետը փոփ., լրաց. 26.04.18 N 492-Ն, փոփ. 30.09.21 N 1603-Ն)

2. Ճանապարհներին գովազդը (գովազդային վահանակը) տեղադրվում է` հաշվի առնելով ճանապարհային երթևեկության, բնակչության անվտանգության և ճանապարհի հեռանկարային զարգացման կամ փոփոխման պայմանները, ինչպես նաև տրանսպորտային միջոցներով այն պատահական վնասելու հնարավորությունները:

(2-րդ կետը փոփ. 30.09.21 N 1603-Ն)

3. Սույն կարգը տարածվում է ճանապարհներին գովազդ (գովազդային վահանակ) տեղադրելու գործընթացին մասնակից (գովազդատու, գովազդ (գովազդային վահանակ) արտադրող, գովազդակիր) իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների վրա:

Սույն կարգի դրույթները տարածվում են նաև երթևեկության մասնակիցներին սպասարկելու համար նախատեսված ցանկացած օբյեկտների (խորտկարաններ, տեխսպասարկման կետեր, ավտոպահեստամասերի և շինանյութերի խանութներ և այլն) տեղաբաշխման մասին տեղեկացնելու համար ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների վրա:

(3-րդ կետը փոփ. 30.09.21 N 1603-Ն)

4. Ճանապարհների վրա գովազդ (գովազդային վահանակ) տեղադրելու թույլտվությունը ճանապարհային երթևեկության անվտանգության մասով համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ տալիս է`

ա) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների)՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,

բ) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման մարզային նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների)` համապատասխան մարզպետը։

(4-րդ կետը փոփ. 26.04.18 N 492-Ն, 06.06.19 N 733-Ն, փոփ., խմբ. 30.09.21 N 1603-Ն)

4.1. Բնակավայրերի սահմանների միջով անցնող՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ (գովազդային վահանակ) տեղադրելու թույլտվությունը, ճանապարհային երթևեկության անվտանգության մասով համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, տալիս է տվյալ բնակավայրը ներառող համայնքի ղեկավարը՝ համայնքի ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան:

(4.1-ին կետը լրաց. 30.09.21 N 1603-Ն)

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ գովազդ (գովազդային վահանակ) ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

(վերնագիրը փոփ. 30.09.21 N 1603-Ն)

 

5. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդ (գովազդային վահանակ) տեղադրելու համար իրավաբանական կամ ֆիզիկական անձը (այսուհետ` դիմող) սույն կարգի 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում, ինչպես նաև 4.1-ին կետում նշված համապատասխան մարմիններին (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում լիազոր մարմնի ղեկավարի անունով` համաձայն N 1 ձևի.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 19.04.07 N 734-Ն).

գ) գովազդային վահանակի նախագիծը (էսքիզը).

դ) տարածքի 2 լուսանկար (10x15 չափսի) տարբեր դիրքերից, որտեղ սխեմատիկ նշված լինի գովազդի (գովազդային վահանակի) դիրքը ճանապարհի նկատմամբ.

ե) ճանապարհի պաշտպանական գոտիներում տեղադրելու դեպքում` տարածքը տնօրինողի գրավոր համաձայնությունը:

(5-րդ կետը փոփ. 19.04.07 N 734-Ն, 30.09.21 N 1603-Ն)

6. Լիազոր մարմինը սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո մինչև 30 օրվա ընթացքում իրականացնում է`

ա) ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն.

բ) գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման վայրի զննում.

գ) գրավոր համաձայնեցում Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ.

դ) գովազդային վահանակի տեղադրման թույլտվության տրամադրում:

(6-րդ կետը փոփ. 19.04.07 N 734-Ն, 30.09.21 N 1603-Ն)

7. Գովազդային վահանակի տեղադրման թույլտվություն ստանալու դեպքում, լիազոր մարմնի կողմից դիմողին տրվում են տեխնիկական պայմաններ, որոնք թույլ են տալիս գովազդակրին իրականացնելու գովազդային վահանակի տեղադրման շինմոնտաժային աշխատանքները:

(7-րդ կետը փոփ. 30.09.21 N 1603-Ն)

8. Դիմողը ներկայացված նախագծերի և տեխնիկական պայմանների հիման վրա կատարում է գովազդային վահանակի տեղադրման շինմոնտաժային աշխատանքներ: Աշխատանքների ավարտից հետո լիազոր մարմնին գրավոր տեղեկացնում է աշխատանքների ավարտի մասին, որից հետո 7 օրվա ընթացքում լիազոր մարմնի կողմից ուսումնասիրվում և կազմվում է տեխնիկական պայմանների համապատասխանության ակտ (համաձայն N 2 ձևի):

(8-րդ կետը խմբ. 19.04.07 N 734-Ն, լրաց. 30.09.21 N 1603-Ն)

8.1. Գովազդային վահանակի տեղադրման համար լիազոր մարմնի կողմից տրված տեխնիկական պայմանների համապատասխանության դեպքում գովազդային վահանակի տեղադրման թույլտվությունը տրամադրվում է հինգ տարի ժամկետով՝ ամեն անգամ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Թույլտվությունն ուժի մեջ է մտնում լիազոր մարմնի կողմից գովազդային վահանակի տեխնիկական պայմաններին համապատասխանության ակտ տրամադրելուն հաջորդող օրվանից:

(8.1-ին կետը լրաց. 30.09.21 N 1603-Ն)

8.2. Երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի գովազդային վահանակի տեղադրման ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ: Նշված ժամկետի խախտմամբ ներկայացված դիմումները մերժվում են լիազոր մարմնի կողմից։

(8.2-րդ կետը լրաց. 30.09.21 N 1603-Ն)

8.3. Լիազոր մարմինը բավարարում է սույն կարգի 8.2.-րդ կետով ներկայացված երկարաձգման դիմումը, եթե դիմողը գովազդային վահանակի շահագործման ընթացքում որևէ խախտում թույլ չի տվել։

(8.3-րդ կետը լրաց. 30.09.21 N 1603-Ն)

8.4. Լիազոր մարմնի թույլտվությունը համարվում է ուժը կորցրած, եթե դիմողը գովազդային վահանակի տեղադրման թույլտվությունը ստանալուց հետո 6 ամսվա ընթացքում չի տեղադրում գովազդային վահանակը, կամ դիմողը գովազդային վահանակը տեղադրելուց հետո 3 ամսվա ընթացքում չի դիմում տեխնիկական պայմանների համապատասխանության ակտ ստանալու համար։

(8.4-րդ կետը լրաց. 30.09.21 N 1603-Ն)

8.5. Տեղադրված գովազդային վահանակի թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նշված գովազդային վահանակի մասով իրականացվել են այնպիսի վերակառուցման աշխատանքներ, որոնք չեն համապատասխանում թույլտվություն ստացած գովազդային վահանակի նախագծին, ինչպես նաև առանձին չեն համաձայնեցվել լիազոր մարմնի հետ՝ սույն որոշման հավելվածի 2-րդ գլխով սահմանված կարգի համաձայն:

(8.5-րդ կետը լրաց. 30.09.21 N 1603-Ն)

9. Գովազդային վահանակի տեղադրման համար լիազոր մարմնի կողմից տրված տեխնիկական պայմանների խախտման դեպքում՝

ա) լիազոր մարմնի կողմից 7 օրվա ընթացքում կազմվում է անհամապատասխանության ակտ, որից հետո դիմողը գրավոր տեղեկացվում է 15-օրյա ժամկետում թերությունները վերացնելու մասին,

բ) սույն կարգի 9-րդ կետի «ա» ենթակետում նշված ժամկետում դիմողի կողմից թերությունները տեխնիկական պայմաններին չհամապատասխանեցնելու դեպքում գովազդային վահանակը ենթակա է ապամոնտաժման` 10 օրվա ընթացքում, որն իրականացվում է դիմողի միջոցներով,

գ) սույն կարգի 9-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված ժամկետների ավարտից հետո, եթե տնտեսավարողին չի տրամադրվում տեխնիկական պայմանների համապատասխանության ակտ, ապա լիազոր մարմնի կողմից տրված թույլտվությունը համարվում է ուժը կորցրած:

(9-րդ կետը խմբ. 19.04.07 N 734-Ն, լրաց. 30.09.21 N 1603-Ն)


III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ գովազդ (գովազդային վահանակ) ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄԵՐԺՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 30.09.21 N 1603-Ն)

 

10. Գովազդային վահանակի տեղադրման դիմումը մերժվում է, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերը թերի են և դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիազոր մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում դիմողը չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը.

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ սույն կարգի պահանջներին.

գ) գովազդը (գովազդային վահանակը) տեղադրվելու է` ճանապարհի հողային պաստառի սահմաններում (երթևեկելի մասում, բաժանիչ գոտում՝ բացառությամբ օղակաձև երթևեկելի հատվածների, կողնակներին, մայթերին, լիցքերին, հանույթներին, ջրահեռացման առուներում և լուսավորության սյուների վրա գովազդային վահանակների տեղադրման դեպքերի), ճանապարհի վթարավտանգավոր հատվածներում, երկաթուղային գծանցների վրա, թունելներում, էստակադների կամ կամուրջների ուղեանցների վրա, հենապատերի, ծառերի կամ ժայռերի վրա, 40 տոկոսից ավելի երկայնական թեքությամբ ճանապարհների տեղամասերում, կտրուկ շրջադարձերում, ինչպես նաև այն տեղամասերում, որտեղ նվազագույն տեսանելիությունը 350 մետրից պակաս է:

Սույն ենթակետում նշված պահանջները չեն տարածվում միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հատվածների վրա, որոնք անցնում են բնակավայրերի միջով:

(10-րդ կետը լրաց., փոփ. 19.04.07 N 734-Ն, լրաց. 10.09.20 N 1484-Ն, փոփ., լրաց. 30.09.21 N 1603-Ն)

11. Դիմումի մերժման դեպքում լիազոր մարմինը դիմողին դրա մասին գրավոր տեղեկացնում է դիմումը ստանալու օրվանից հետո մինչև 30 օրվա ընթացքում` ներկայացնելով մերժման հիմքերը:

(11-րդ կետը խմբ. 30.09.21 N 1603-Ն)


IV. ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ գովազդի (գովազդային վահանակի) ՏԵՂԱԴՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 30.09.21 N 1603-Ն)

 

12. Գովազդային վահանակի հենասյունը պետք է պատրաստվի այնպիսի նյութերից, որ քամու ազդեցության հաշվարկային բեռնվածության տակ և շահագործման ընթացքում ապահովի բավարար կայունություն:

13. (կետն ուժը կորցրել է 19.04.07 N 734-Ն)

14. Երթևեկության ուղղությամբ գովազդային վահանակների միջև եղած հեռավորությունը` ըստ ճանապարհների թույլատրելի արագության, պետք է լինի`

ա) 60 կմ/ժ-ից ավելի թույլատրելի արագության ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) ընդհանուր մակերեսի դեպքում` ոչ պակաս`

15-27 քառ. մ` 200 մ,

6-15 քառ. մ` 150 մ,

2-6 քառ. մ` 100մ,

բ) բնակավայրերում 60 կմ/ժ և պակաս թույլատրելի արագության ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) ընդհանուր մակերեսի դեպքում` ոչ պակաս`

15-27 քառ. մ` 150 մ,

6-15 քառ. մ` 100 մ,

2-6 քառ. մ` 50մ,

Մեկ գովազդի (գովազդային վահանակի) ընդհանուր մակերեսը թույլատրվում է մինչև 27 քառ. մետրը:

(14-րդ կետը փոփ. 19.04.07 N 734-Ն, 30.09.21 N 1603-Ն)

15. Գովազդային վահանակ տեղադրվում է`

ա) պաշտպանական գոտիներում` գովազդային վահանակի ներքևի եզրը ճանապարհի մակերևույթից 2.2 մետր և ավելի բարձրության վրա.

գովազդային վահանակի կողային եզրն ասֆալտաբետոնե ծածկի եզրից պետք է լինի ոչ պակաս, քան 3,5 մետր.

բ) ընդհանուր օգտագործման կանգառների կետերից 150 մետր հեռավորության վրա (բացառությամբ անմիջապես կանգառի տաղավարում` բացառությամբ բնակավայրերի).

գ) ճանապարհային հետիոտնային անցումներից և խաչմերուկներից 150 մետր և ավելի հեռավորության վրա` բացառությամբ բնակավայրերի.

դ) երկաթուղային գծանցներից, թունելներից, էստակադաներից, կամուրջներից, ուղեանցներից 150 մետր և ավելի հեռավորության վրա՝ բացառությամբ բնակավայրերի.

ե) լուսավորության ցանցի էլեկտրահաղորդման գծերից 1 մետրից ոչ պակաս հեռավորության վրա.

ը) Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերին համապատասխան:

(15-րդ կետը լրաց. 19.04.07 N 734-Ն)

16. Գովազդի (գովազդային վահանակի) լուսավորությունը`

ա) լուսավորության համար թույլատրվում է օգտագործել հակահրդեհային անվտանգության պահանջները բավարարող էլեկտրական լուսավորման սարքեր.

բ) լուսավորման սարքերի ամրացումը պետք է ապահովի դրանց հուսալի միացումը գովազդային կառուցվածքի հետ այնպես, որ դիմանան ձյան ու քամու ազդեցության բեռնվածություններին, տատանվող և հարվածային ազդեցություններին.

գ) երթևեկության մասնակիցներին չկուրացնի լույսով.

դ) շարժվող տարրեր պարունակող գովազդային պատկերների օգտագործումը գովազդային վահանակի վրա պետք է իրականացվի այնպես, որ գովազդային ամբողջ տեղեկությունը միաժամանակ ամբողջությամբ հայտնվի գովազդային վահանակի վրա.

ե) լուսավորությունը պետք է իրականացվի փողոցային արտաքին լուսավորության հետ միասին (դրա առկայության դեպքում):

(16-րդ կետը փոփ. 30.09.21 N 1603-Ն)

17. Ճանապարհին տեղադրված գովազդը (գովազդային վահանակը) պետք է ապահովի`

ա) ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեսանելիությունը և երթևեկության մասնակիցների կողմից դրանց ընկալումը.

բ) կառույցի իրական չափերը (չփոքրացնի) ինժեներական կառույցների թռիչքային շինությունների ճակատային մասի վրա տեղադրելու դեպքում.

գ) հետիոտների կողմից այն ընկալելը, առանց ճանապարհի երթևեկելի մաս դուրս գալու:

(17-րդ կետը փոփ. 30.09.21 N 1603-Ն)

18. Գովազդակիր կազմակերպությունն ապահովում է գովազդային վահանակի պատշաճ վիճակը (ժամանակին ներկել, փոխել պատռված պաստառը և այրված լամպերը):

19. Գովազդակիր կազմակերպությունն իր ցանկությամբ իրավունք ունի փոխելու գովազդային վահանակի պաստառը, դադարեցնելու գովազդի (գովազդային վահանակի) տարածումը` դրա մասին 7 օր առաջ գրավոր տեղյակ պահելով լիազոր մարմնին:

(19-րդ կետը փոփ. 30.09.21 N 1603-Ն)

 

V. ԱՊՕՐԻՆԻ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸ

(գլուխը լրաց. 30.09.21 N 1603-Ն)

    

20. Սույն կարգի իմաստով գովազդային վահանակի տեղադրումը համարվում է ապօրինի, եթե գովազդային վահանակը ճանապարհներին տեղադրվել է՝

1) առանց լիազոր մարմնի թույլտվության.

2) գովազդի (գովազդային վահանակների) տեղադրման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ.

3) առանց ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների պահպանմանը կամ անվտանգ շահագործմանը ներկայացվող պահանջների պահպանման։

21. Ճանապարհներին առանց լիազոր մարմնի թույլտվության գովազդային վահանակի տեղադրում է համարվում նաև, եթե լրացել և չի երկարաձգվել սույն կարգի 8.1-ին կետով սահմանված գովազդային վահանակի տեղադրման ժամկետը։

22. Լիազոր մարմինը յուրաքանչյուր գովազդային վահանակի տեղադրման թույլտվության վերաբերյալ տեղեկատվությունը թույլտվությունը տրամադրելու օրվանից հետո տասնօրյա ժամկետում ներկայացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին։

23. Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը սույն կարգի 20-րդ կետով նախատեսված հիմքերով խախտում հայտնաբերելու դեպքում գովազդակրի նկատմամբ կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ, որից հետո մեկ ամսվա ընթացքում եթե գովազդակիրը գովազդային վահանակը սույն որոշման հավելվածի 2-րդ գլխով սահմանված կարգի համաձայն չի օրինականացնում կամ սույն որոշման հավելվածի 5-րդ գլխով սահմանված կարգի համաձայն չի ապամոնտաժում, ապա տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը կազմում է գովազդային վահանակի ապամոնտաժման ակտ:

24. Ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման ակտը ենթակա է կատարման գովազդակրի կողմից և վերջինիս միջոցների հաշվին՝ ակտի մասին պատշաճ ծանուցվելուց հետո մեկամսյա ժամկետում։

25. Ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման ակտի պահանջը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման ակտը ներկայացնում է լիազոր մարմնին։

26. Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը սույն կարգի 20-րդ կետով նախատեսված հիմքերով խախտում հայտնաբերելու և գովազդակրին չհայտնաբերելու դեպքում ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման ակտը ներկայացնում է լիազոր մարմնին։

27. Լիազոր մարմինը ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման ակտը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ապահովում է ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժումը։

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

__________________________
__________________________
պրն ______________________

 

Դ Ի Մ ՈՒ Մ

Խնդրում եմ Ձեր թույլտվությունը ___________________________ ճանապարհի

(նշել ճանապարհի անվանումը)

 

__________ կմ-ում, ճանապարհի __________________________________________

(նշել աջ, ձախ, բաժանարար գոտում)

 

տեղադրել ___________ չափերով գովազդային վահանակ:

 

Ծանոթացել եմ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին:

Կից ներկայացնում եմ պահանջվող փաստաթղթերը:

 

 

Դիմող __________________________

_________________________

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

_________________________________________

(գտնվելու վայրը, հեռախոսահամարը)

  

(ձևը խմբ. 26.04.18 N 492-Ն, փոփ. 30.09.21 N 1603-Ն)

 

Ձև N 2

 

Ա Կ Տ_____

 

Տեղադրված գովազդային վահանակի տեխնիկական պայմանների համապատասխանության

 

1. Գովազդային վահանակի տեղադրման աշխատանքը կատարված է՝ համաձայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 30.09.2020 թ. N ԱՍ/25.1/26686-2020 թույլտվությամբ տրված տեխնիկական պայմանների։

2. _________________________Ընկերության______________________________ճանապարհի ___________________________ գովազդային վահանակը համապատասխանում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրված տեխնիկական պայմաններին։

(ձևը լրաց. 30.09.21 N 1603-Ն)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 19.04.07 N 734-Ն, 26.04.18 N 492-Ն, փոփ. 06.06.19 N 733-Ն, լրաց. 10.09.20 N 1484-Ն, խմբ., փոփ., լրաց. 30.09.21 N 1603-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան