ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 736-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N Մ-648-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 01266593) կողմից «Բալահովիտ-1» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03502736) 2021 թվականի օգոստոսի 11-ին կնքված N BH-08/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճամբարի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 18,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 19-ի «Յանգ լայֆ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Փյունիկ» ամառային ճամբար» ծրագրի մասին» N Մ-648-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
10.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|