ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2021 թվականի N 1517-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով, 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգն ու ծրագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 46-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.
«4.1. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում գործնական պարապմունքների անցկացման ուղղություններն են`
1) տարահանում.
2) պատսպարում.
3) անհատական պաշտպանության միջոցների կիրառում.
4) անվտանգության վարքականոնների կիրառում երկրաշարժի դեպքում.
5) անվտանգության վարքականոնների կիրառում հրդեհի դեպքում.
6) անվտանգության վարքականոնների կիրառում այլ արտակարգ իրավիճակների դեպքում.
7) հրդեհաշիջման միջոցների և սարքավորումների կիրառում.
8) հրդեհաշիջման իրականացում.
9) առաջին օգնության ցուցաբերում.
10) առաջին հոգեբանական աջակցության ցուցաբերում.
11) փրկարարական գործ.
12) տրանսպորտային, հրշեջ-փրկարարական և հատուկ տեխնիկայի շահագործում.
13) կապի ապահովում.
14) հետախուզություն/իրավիճակի գնահատում.
15) ականազերծման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության կանոնների պահպանում.
16) արդյունաբերական պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության կանոնների պահպանում.
17) բարձրության վրա աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության կանոնների պահպանում.
18) կրակային և հրդեհավտանգ այլ աշխատանքների կատարման ժամանակ հրդեհային անվտանգության կանոնների պահպանում․
19) «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում գործողությունները․
20) «Ուշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում գործողությունները․
21) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում գործնական պարապմունքների անցկացման այլ ուղղություններ։».
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին ենթակետով.
«11.1) գործնական պարապմունք՝ ուսուցանվողների գործնական հմտությունների և կարողությունների զարգացման ուսուցման և պատրաստման ձև (անհրաժեշտության դեպքում կարող է համատեղ իրականացվել համապատասխան մասնագիտական կառույցների հետ՝ վերջիններիս դիմելու և համաձայնության պարագայում).».
3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին ենթակետով.
«8.1) գործնական պարապմունք․».
4) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածի 7-րդ կետը «սեմինարներին» բառից հետո լրացնել «, գործնական պարապմունքներին» բառերով․
5) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածի 8-րդ կետը «վարժանքներում» բառից հետո լրացնել «, գործնական պարապմունքներում» բառերով․
6) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ու կազմակերպություններին ներկայացնում է առաջարկություններ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պատրաստման և բնակչության ուսուցման վերաբերյալ:».
7) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.
« |
|
». |
8) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված NN 1 և 2 հավելվածների ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն», «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Ոստիկանություն», «Ազգային անվտանգության ծառայություն» բառերով և դրանց հոլովաձևերով.
9) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության» բառերը փոխարինել «Արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
16.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 սեպտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|