Գլխավոր տեղեկություն
Համար
N 212-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2021
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
26.08.2021
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

26 օգոստոսի 2021 թ.
ք. Երևան

N 212-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի ԹԻՎ 35-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական, տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների կանոնակարգերն ընդունելու մասին» թիվ 35-Ն որոշման.

1) N 2 հավելվածի 27-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների լիազոր ներկայացուցիչները, մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն կամ նրանց լիազոր ներկայացուցիչը գրանցման հարցը քննարկելիս, իսկ գրանցումից հետո` յուրաքանչյուր թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների մեկական վստահված անձ` խորհրդակցական ձայնի իրավունքով.»,

2) N 3 հավելվածի 29-րդ կետի 3-րդ ենթակետ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի մեկ վստահված անձ.»։

3) N 3 հավելվածի 32-րդ կետում «28-րդ կետում» բառերը փոխարինել «31-րդ կետում» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան