ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի հունիսի 11-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերի ցանկում`
ա) 5-րդ կետի 5.4-րդ և 5.6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5.4 կյանքի ապահովագրության իրականացման համար` տարեկան |
բազային տուրքի 300-ապատիկի չափով» |
«5.6 ապահովագրական բրոքերային գործունեության համար` տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով». |
բ) 5-րդ կետը 5.4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.41 -րդ ենթակետով`
«5.41 ոչ կյանքի ապահովագրության իրականացման համար` տարեկան |
բազային տուրքի 300-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|